Նիստը փակ են անցկացնում, որպեսզի թաքցնեն իրենց անգործությունը․ Աննա Գրիգորյան
Ազգային ժողովում այսօր նախատեսվում է փակ քննարկում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենիք վերադարձնելու խնդիրների վերաբերյալ։
«Նոյեմբերի 9-ից ուղիղ մեկ տարի է անցել, բայց այս կառավորությունն անգործության է մատնված և կան խմբեր, որոնք պարտավոր էին այս հարցով զբաղվել, բայց որևէ քայլ չեն ձեռնարկել։ Ավելին, երբ ՊՆ պատասխանատու անձանց կանչում ենք, որ գան և պատասխան տան իրավիճակի վերաբերյալ, ասում են, թե այս հարցի հետ որևէ առնչություն չունեն։ Պահանջում ենք, որ համապատասխան կառույցները, նաև Նիկոլ Փաշինյանն անձամբ ներկայանան և պատասխանեն ինչպիսի զարգացումներ են սպասվում։ Ինչո՞ւ դեռևս Բաքվի բանտերում ունենք հայեր»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Ցավալիորեն, այս իշխանությունները որոշել են այդ նիստը փակ կազմակերպել, որպեսզի նաև, ինչ-որ տեղ, թաքցնեն իրենց անգործությունը»։
