Ոչ մի աշխարհաքաղաքական փոփոխություն կամ տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն ընդունելի չէ․ Ռայիսի
Իրանական կողմը ողջունում է ռուսաստանյան նախաձեռնությունը Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման ուղղությամբ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Փոխանցում է tert.am-ը։
«Իրանի նախագահը ողջունել է Ռուսաստանի նախաձեռնությունն՝ ուղղված Կովկասում հանգստության և կայունության հաստատմանը: Ոչ մի աշխարհաքաղաքական փոփոխություն կամ տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն ընդունելի չէ»,- ասել է Ռայիսին՝ ընդգծելով տարածաշրջանային հարցերով երկու երկրի համագործակցության անհրաժեշտությունը:
