Կհասկանանք սա, դուրս կգանք նվազ կորուստներով, չենք հասկանա, լինելու է վախճանաբանական հանգուցալուծում. քաղաքագետ
Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Բազմիցս նշել եմ ու հերթական անգամ վերահաստատում եմ․ այսօրվա մեր վիճակը 2018 թ․ «ռունսերին ֆռցնելու» օպերացիայի արդյունքն է։ Այսօր անհեթեթը հանուն սեփական իշխաանվարման երկարացման նորից զոհասեղանին է դնում ռազմավարական հարաբերությունների և կառուցակարգի կարևորությունը։ Հետևանքն այս անագմ էլ է կանխատեսելի, ինչպես կանխատեսելի էր 2018 թ, երբ փորձում էին ռուսներին հավատացնել «հեղափոխության» արժանահավատության գաղափարը։ Արդյունքն այս անգամ էլ է վախճանաբանական լինելու։ Ուրիշ ոչ մեկ պոտենցիալ հակակաշիռ չի կարող հանդիսանալ թուրքական ազդեցության զսպմանը մեր տարածաշրջանում, բացի Ռուսաստանից։ Կհասկանանք սա, դուրս կգանք նվազ կորուստներով, չենք հասկանա, արդեն նշեցի՝ լինելու է վախճանաբանական հանգուցալուծում։
