Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը չափազանց լուրջ է․ դեսպան
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը չափազանց լուրջ է։ Երևանը տարբեր միջոցներով կապի մեջ է Մոսկվայի հետ։
Այս մասին ասել էՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, փոխանցում է ռուսական ՌԻԱ-Նովոստիին։
Դեսպանը նշել է նաև, որ Ռուսաստանը և Հայաստանը խորհրդակցություններ են անցկացնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ՝ դիվանագիտական և ռազմական ուղիներով։
