Պարզ է միայն մեկ բան, որ մարդկային կյանքն էս երկրում գրոշի արժեք չունի․ Արամ Գևորգյան
Պարզ է միայն մեկ բան, որ մարդկային կյանքն էս երկրում գրոշի արժեք չունի։ Էսօր կաս, վաղը՝ չէ, ու մի օր հետո մեծամասնությունը կմոռանա քո մասին, ասես չես էլ եղել... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է BlogNews.am-ի խմբագիր Արամ Գևորգյանը։
«Գրեթե բոլորը գիտեն կամ առնվազն հասկանում են, թե ինչ է անում նիկոլն ու ինչի համար։ Չգիտեին մենակ էն տղերքը, ովքեր չեն տեսնի, թե վաղը ոնց է բացվելու լույսը։
Ինչի՞ համար զահվեցին էսօրվա տղերքը։ Ոչ ոք սրա պատասխանը չի կարա տա։ Կասեք՝ թուրքի ձեռքո՞վ։ Գնացիք ու թուրքի հետ ախպերություն քարոզողին նորից ընտրեցիք։ Կասեք՝ սահմանը պաշտպանելի՞ս։ Մայիսից թուրքը ՀՀ սուվերեն տարածքում ա, ինչի՞ այն ժամանակ դուրս չշպրտվեցին։
Պարզ ա միայն մեկ բան, որ մարդկային կյանքն էս երկրում գրոշի արժեք չունի։ Էսօր կաս, վաղը՝ չէ, ու մի օր հետո մեծամասնությունը կմոռանա քո մասին, ասես չես էլ եղել...
Էս պահի դրությամբ ընդամենը 1 զոհի անուն են հայտնել։ Անգամ չգիտենք, թե քանինսն են նրանք...
Լույսերի մեջ մնաք, տղերք ջան։ Դուք աշխարհաքաղաքական գզվռտոցի ու աթոռակռվի զոհը դարձաք։ Հանգստություն հոգիներիդ»,- գրել է նա։
