Հայաստանի գլխին չարիք դարձած ՔՊ-ականների համար սովորական են դարձել զոհերն ու վիրավորները․ Սևակ Խաչատրյան
«Էջմիածին» դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Կապիտուլյանտ և ապաշնորհ իշխանությունների ձեռքով օրեցօր շարունակվում է փոքրանալ Հայաստանի տարածքը:
Ստացվող լուրերի և մասնավոր զրույցների համաձայն, ինչպես նաև հենց իշխանության ներկայացուցիչների խոսքերի համաձայն` երեկ Սիսիանի կողմում ունեցել ենք դիրքային կորուստներ 15-ից ավել նոր զոհեր, գերիներ, բազմաթիվ վիրավորներ և այլ:
Ինչպես 44-օրյա պատերազմին, այնպես էլ հիմա իշխանությունները շարունակում են իրենց, իշխանությանը հարիր, դեպքերի քողարկման և ոչ ամբողջական ինֆորմացիայի տարածման նողկալի գործելաոճը:
44-օրյա պատերազմից անցել է ավելի քան մեկ տարի, բայց այդպես էլ մենք ստույգ չգիտենք ո´չ զոհերի, ո´չ վիրավորների իրական թիվը. տարբեր մանիպուլյացիաների դիմելով` մինչ օրս կապիտուլյանտները չեն հայտարարում...
Նույնը հիմա է. մենք այդպես էլ հստակ չենք իմանալու երեկվա դեպքերի իրական կորուստները, որովհետև նույն ձեռագրով մանիպուլացնելու են և մեդիատեռորով խաբեն հասարակ ժողովրդին...
Հայաստանի գլխին չարիք դարձած քպ-ականների համար սովորական են դարձել զոհերն ու վիրավորները. լավագույն դեպքում մեկ կամ երկու ամիս հետո զոհված տղերքի մարմինները կհանձնեն հարազատներին` «շնորհավորելով», թե ձեր երեխայի մարմինը գտանք:
Հետո կհայտարարեն «փառք ընկածներին», վերջում էլ լուրջ դեմքերով կմասնակցեն հայրենիքի համար զոհված տղերքին նվիրված խաչքարների բացմանը, եթե պետք լինի մի հատ էլ բոցաշունչ ճառ կասեն ` առանց խղճի խայթ զգալու, առանց մեղավորության զգացումի...»։
