Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը. Պեսկով
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ գագաթաժողովն ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի, սակայն դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակժ փոխանցում է РИА Новости-ն:
«Անկասկած, ինչ-որ փուլում նման շփումներն անհրաժեշտ կլինեն, սակայն որպեսզի դրանք հնարավոր լինեն, անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունը եւ պատրաստակամությունը»,- ասել է Պեսկովը: Խոսելով սահմանին տիրող լարված իրավիճակի մասին՝ Պեսկովը նշել է, որ Մոսկվան կշարունակի միջնորդական ջանքերը:
