Ի՞նչ օգնություն է ակնկալում Երևանը Մոսկվայից․ ԱԽՔ-ը մանրամասներ է ներկայացրել
ՀՀ իշխանությունը Ռուսաստանից ակնկալում է, որ իր ռազմավարական գործընկերը կօգնի լուծել Ադրբեջանի վերջին գործողությունների հետ կապված խնդիրները։ Այս մասին «Կոմերսանտ»-ի հետ զրույցում Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների նիստի շրջանակում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխանցում է news.am-ը։
«Մենք կողմ ենք նրան, որ այդ խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Սակայն եթե դիվանագիտական ճանապարհով այն անհնար է լուծել, ապա խնդիրը պետք է լուծվի ռազմական ճանապարհով»,-ասել է Գրիգորյանը։
