Ձեր ապագան հաստատ քրեակատարողական հիմնարկում է անցնելու․ Մամիջանյանը՝ Փաշինյանին
Պետական դավաճանությունը պոզով-պոչով չի լինում։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին։
Ընդդիմադիր պատագամովրը, մասնավորապես, ասաց․
«Իհարկե, խոսելու մեծ ցանկություն կա, թե ինչու այսքան ուշ դիմեցիք, կամ չգիտեմ՝ դիմել եք, թե՝ ոչ, ՌԴ-ին կամ ՀԱՊԿ-ին, մեջներդ ռուսերեն իմացո՞ղ չկար, թուղթ չունեի՞ք և այլն։ Բայց հարցս այլ բանի կուղղեմ։ ՔԻչ առաջ ասացիք, որ չկրակելու հրաման տվողը պետական դավաճան է, իսկ կես տարի առաջ էլի Դուք ասել էիք, որ «դե հո Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չէի սկսելու»։ Ուրեմն, պետական դավաճանությունը պոզով-պոչով չի լինում, հենց սենց ա լինում։ ԵՈւ լավ ա, որ Ձեր արդարադատության նախարարությունը նախաձեռնել է քրեակատարողական հիմնարկների վերանորոգում, որովհետև Ձեր ապագան հաստատ այդտեղ ա անցնելու։ Պետական դավաճանությունը պոզով-պոչով չի լինում»։
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ եղել է ՀՀ 4 ՔԿՀ-ում, և իրեն վատ չի զգացել։
