Դասալիք Նիկոլը հիմա էլ ասում է, որ գերի ընկնելը հանցագործություն է
Դասալիք Նիկոլը հիմա էլ ասում է, որ գերի ընկնելը հանցագործություն է,-գրում է DigitalNews-ը։
Նիկոլը հիմա էլ հայ զինվորներին է մեղադրում գերի ընկնելու համար։
Այս դավաճանի լպիրշությունը հասել է այն կետին, որ երկրի բարձրագույն ամբիոնից ինքնագոհ հայտարարում է, որ պետք է քննվեն գերի ընկնելու բոլոր դեպքերը։
Բանակում չծառայած դասալիքը մեջբերում է անում զինվորական կանոնագրքից՝ նշելով, որ միայն անգիտակից կամ վիրավոր լինելու դեպքում մարդ գերի ընկնելու իրավունք ունի, հակառակ պարագայում գերի ընկնելը հանցագործություն է։
«Ի՞նչ է նշանակում գերի ընկնել։ Գուցե այստեղ սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա։ Յուրաքանչյուր դեպքում պետք է քննենք՝ այդ դեպքի հետ գործ ունենք, թե ոչ»․ նշել է դասալիք Նիկոլը։
Ի՞նչ է ստացվում, հերթական անգամ երկրի համար պատաուհաս դարձած այս անձնավորությունը շարունակում է մեղադրել բոլորին, բացի իրենից։ Ավելորդ է անգամ նշելը, որ այս մարդը երբեք չի զգացել և հիմա էլ չի զգում, թե ինչ է նշանակում լինել երկրի վարչապետ և պատասխանատու լինել երկրի անվտանգության, կայունության և քաղաքացիների կյանքի համար։
