Գորիս-Երևան կարևորագույն ճանապարհը այլևս թշնամու կողմից ուղիղ դիտարկման տակ է․ Արա Վարդանյան
Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Գորիս-Երևան կարևորագույն ճանապարհը այլևս թշնամու կողմից ուղիղ դիտարկման տակ է։ Մյուս քայլը լինելու է Տավուշում։ Հայաստանը Վրաստանի հետ կապող ճանապարհը ևս կունենա նույն ճակատագիրը։
Հայաստանի իշխանությունը ձեռք ձեռքի տված աշխատում է թուրքերի հետ...
Ճանապարհների ապաշրջափակման մասին խոսացող իշխանությունը տանում է մեզ տոտալ շրջափակման»։
