Ես չեմ հայհոյել, բայց կիսում եմ բոլոր հայհոյողների կարծիքը․ Նարեկ Մանթաշյան
Մեղադրանքն այնքան ծաղրի ժանրից է, վերջին տարիներին բազում շինծու գործերի ենք հանդիպել, բայց որ նման ծաղր պարունակի, մոտավորապես հոգեբանական ախտորոշման է նման։ Այս մասին այսօր դատրանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։
Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանը, Բագրատ Եսայանը և թվով այլ 10 անձանց մեղադրանքն է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանություն):
Խոսքը վերաբերում է սույն թվականի ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ գրանցված միջադեպին, երբ մարդիկ բացականչել են «բ*-ի տղա, Նիկո՛լ»:
«Ես չեմ հայհոյել, բայց կիսում եմ բոլոր հայհոյողների կարծիքը, որովհետև մեր երկիրը թշնամուն նվիրողին այդ բառակապակցությունները քիչ են, նա շատ ավելիին է արժան։ Պարզապես տվյալ դեպքում ես չեմ հայհոյել ու չեմ բղավել։ Ես բղավողների մեջ չեմ եղել, բայց կիսում եմ բոլոր բղավողների կարծիքը։ Կարծում եմ, որ նրանք բավական տեղին տվել են այս մարդու քաղաքական և բարոյական գնահատականը»,- ասաց Մանթաշյանը։
