Վստահ եմ` ՌԴ -ի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը կկայանա. Լավրով
Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի մասնակցությամբ՝ Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպումը կկայանա, սակայն դրա համար կողմերի կոնսենսուս է հարկավոր: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС-ը:
«Որպեսզի կոնսենսուս լինի, պետք է բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայնեն դրա հետ: Ես վստահ եմ, որ նման հանդիպում կկայանա»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ գագաթաժողովը «ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի, սակայն դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը»:
