Վստահ եմ, որ Հայաստանը Նիկոլի հետ ապագա չունի ճիշտ այնպես, ինչպես Նիկոլը Հայաստանի հետ չունի ապագա. Արա Պողոսյան
Արա Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Նիկոլ Փաշինյանի ԱԺ-յան ելույթները հստակ պրոադրբեջանական են։ Իր ելույթներում ադրբեջանական ագրեսիայի դատապարտում չկար։
Իր վերջին ելույթը նման էր ադրբեջանական էմիսարի ելույթի։
Նույնիսկ Հայքի վասալային պետություն լինելու ժամանակ, երբ մի կողմից Պարսկաստանն էր էմիսար նշանակում, մյուս կողմից Բյուզանդիան, որևէ դրածո երբեք այսքան թշնամաբար չի' վերաբերվել հայ ժողովրդին, երբեք այսքան բացահայտ չի' խոսել ընդդեմ հայ ժողովրդի։
Վստահ եմ, որ Հայաստանը Նիկոլի հետ ապագա չունի ճիշտ այնպես, ինչպես Նիկոլը Հայաստանի հետ չունի ապագա։
