Նա միայն համաձայն չէ հրաժարական ստորագրել. Նարեկ Մանթաշյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Կարծում եմ, որ սա հերթական ֆիկտիվ հանդիպումն է լինելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև նախատեսվող հանդիպմանը։
«Ես ունեմ ներքին խորը համոզմունք, որ մինչև այդ հանդիպումը արդեն իրենց օպերատիվ կապերով իրենք լուծել են այն հարցը, որը հետաքրքիր էր Ադրբեջանին: Երկրի թիվ մեկ բանը հայտարարում է, որ 3 անգամ պատրաստ է եղել ստորագրել սեղանին առկա փաստաթուղթը: Այս մարդը նույնիսկ բացասական արձագանք չի տվել իր երկրի համար բացասական փաստաթղթին: Համաձայն է ամեն ինչին: Նա միայն համաձայն չէ հրաժարական ստորագրել»։
