Մեղրի համայնքի նորընտիր ղեկավարն արդեն հասցրել է ծեծել աշխատակիցներից մեկին․ 168․am
Բոլորովին վերջերս Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության կողմից առաջադրված ու Մեղրի խոշորացված համայնքի համայնքապետ ընտրված Բագրատ Զաքարյանը 168.am-ի տեղեկություններով` արդեն հասցրել է «աչքի ընկնել»։
Մեզ պատմեցին` Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի եղբայրն ու զարմիկները նոյեմբերի 21-ին ծեծել են Մեղրիի կոմունալտնտեսության պետ Արթուր Աթանեսյանին, որն այս պահին Մեղրիի բժշկական կենտրոնում է։
