Նախիջևանի հատվածում ադրբեջանցիները մաքսային տերմինալ են կառուցել․ Վահե Հակոբյան
Մեր 4 գյուղերի հայրենակիցները՝ թվով 600 մարդ, Կապան գալու համար 150 կմ պետք է անցնեն։ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ այլընտրանքային ճանապարհը դժվարանցանելի է, քանի որ սխալ է նախագծված ու բավականին նեղ է։
«Ձյան տեղումների, սառցակալման պարագայում H-46 ճանապարհը անանցանելի էդառնալու, և մարդիկ արգելափակվելու են Կապանով, Քաջարանով և Մեղրիով։ Կապանի օդանավակայանի՝ թռիչքների իրականացումը Կապանի ընտրություններում իշխանությունների հերթական օդ, փուչիկ հայտարարություններից էր, որով ուզում էին թոզ փչել ժողովրդի աչքերին։ Քանի որ օդանավակայանի շահագործման համար այսօր որևէ մեկը չի կարող երաշխիք տալ, ասեցին՝ բացում ենք, կերան թարս ապտակ Կապանում, իսկ ավիափողադրողն էլ հրաժարվեց։ Ադրբջանի ԶՈւ-ն 100-150 մետր է հեռու ու անհնարին է, որ այդտեղ ինքնաթիռներ վայրէջք կատարեին։ Ադրբեջանցիները արդեն իս կառուցել-վերջացրել են մաքսային տերմինալ Նախիջևանի հատվածում։ Հենց հատվածում ադրբեջանցիների ակտիվությունը մեզ առնվազն իրավունք է տալիս մտածել, որ ադրբեջանցիերը փորձելու են այդտեղով ճանապարհ ստանալ»,- ասաց Հակոբյանը։
