Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցությունները. Կրեմլ
Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան Պուտինի, Ալիեւի եւ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Կրեմլը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Հանդիպման ընթացքում Պուտինն առանձնազրույցներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ: Կքննարկվեն Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը:
Հիշեցնենք, որ Փաշինյնա-Ալիև հանդիպում է նախատեսված նաև դեկտեմբերի 15-ին՝ Բրյուսելում։
