Սա չի կրակելու թուրքի վրա, երբեք, քանի որ թուրքերի հետ քիրվայության իր վաղեմի երազանքը կփշրվի․ Վահե Սարգսյան
Yerkir.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Ասում է՝ ադրբեջանական ագրեսիան պետք է զսպենք միջազգային կազմակերպությունների, դատարանների և... ուշադրություն, Ադրբեջանի պաշտպանության նախարարի և ՀՀ ՊՆ-ի հետ ուղիղ կապի և տեղեկատվության փոխանակման միջոցով...
Եվ ՈՉ ՄԻ ԲԱՌ բանակի վերակազմավորման և զինված ուժերի ներգրավմամբ Ադրբեջանին հակահարված տալու մասին...
Ադրբեջանը բառի բուն իմաստով ամեն օր մանյովրներ է անում ՀՀ տարածքում, մտնում, սպանում, գերեվարում տասնյակ զինվորների, իսկ սա ասում է՝ պետք է Ադրբեջանի հետ ուղիղ կապի միջոցով փոխանակենք տեղեկատվություն, թե ով է մեղավորը...
Այսինքն՝ դեռ պետք է պարզել, թե ո՞վ է մեղավորը, ո՞վ խախտեց զինադադարը... պետք է պարզել՝ այն էլ ու՞մ, ուշադրություն, Ալիևի հետ....
Ավելին, պարզվեց՝ սա նաև ԳՆԱՀԱՏՈՒՄ Է Ադրբեջանի նախագահի այդ որոշումը, ըստ որի՝ պաշտպանության նախարարությունների միջև կապ է ստեղծվում, որ նախկինում չի եղել...
Ասել եմ և հաստատում եմ՝ սա չի՛ կրակելու թուրքի վրա, երբե՛ք, քանի որ թուրքերի հետ քիրվայության իր վաղեմի երազանքը կփշրվի, Արցախի դավաճանական հանձնումը կդառնա անիմաստ, իր ողջ ապրածը և քարոզածը ջուրը կլցվի...
