ՔՊ-ն չի մասնակցում «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ լսումներին
ԱԺ-ում անցկացվում են խորհրդարանական լսումներ՝ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ։
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի փոխանցմամբ, լսումներին հրավիրել է նաև իշխող մեծամասնություն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Սակայն իշխանական պատգամավորները լսումներին ներկա չէին, լսումներին մասնակցում են հասարակական և քաղաքական գործիչներ:
