Փաշինյանին պարտադրելու են նվաստացուցիչ պայմաններ․ Արա Զոհրաբյան
Մեր երկրի խեղճացած ղեկավարը կարող է արդյո՞ք բանակցությունների ժամանակ պաշտպանել մեր երկրի շահերը, կարծում ենք՝ ոչ ։ Կարծում ենք, որ Փաշինյանին պարտադրելու են նվաստացուցիչ պայմաններ։ Այս մասին այսօր ԱԺ-ում սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։
Վերջինս նշեց․
«Մենք պահանջում ենք հրապարակել փաստաթղթերը։ Դրա չհրապարակումը Նիկոլ Փաշինյանը պատճառաբանում է, ասելով՝ փաստաթուղթը ստորագրվելու է հետո, հիմա ինչ-որ հանձնաժողով են ստեղծում․ արդյո՞ք սա հերթական կապիտուլյացիայի գործողություն չէ։ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթն արդյո՞ք դադարեցրեց զոհերը, գերեվարումը, կա՞ խաղաղություն պատասխանը գիտեք՝ ոչ։
