Փաշինյանը հավատարիմ է ազատագրված հողերը «անպետք տարածքներ» են գաղափարին. Գևորգ Գևորգյան
Այս իշխանությունը Արցախի ինքնորոշման իրավունքը հետևողականորեն դուրս մղեց բանակցային գործընթացից՝ այն փոխարինելով Նիկոլի ձևակերպմամբ «Ղարաբաղյան հակամարտություն» տերմինով։ Այս մասին այսօր ԱԺ-ում սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը։
«Այս իշխանությունը հրաժարվեց հայկական երկրորդ պետություն ունենալու, ստեղծելու արդար իրավունքից, որը մենք ձեռք ենք բերել մեր հազարավոր զավակների կյանքի գնով և որի հետ իրենք որևէ կապ չունեն։ 90-ականներին մեր հաղթանակով մենք բացեցինք Արցախի միջազգայնորեն ճանաչման ուղին։ Մեր նպատակն էր այստարածաշրջանում ունենալ երկու հայկական պետություն, դոմինանտություն։ Իշխանության եկավ մի մարդ, ով տարիներ շարունակ հավատարիմ էր մեր ազատագրված հողերը «անպետք տարածքներ են» հայատյաց գաղափարին։ Հենց այդ մեկը՝ Նիկոլը, իր զրոյական կետով խաթարեց Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանարման գործընթացը։ Տարածաշրջանում երկու հայկական պետություն կոնցեպտը փոխարինեց տարածաշրջանում երկու թուրքական պետություն դոմինանտ և հարատև պատերազմ կոնցեպտով»,- ասաց Գևորգյանը։
