Հայկ Մարությանը Դավթաշենի նոր ղեկավար է նշանակել
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում է ստորագրել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար նշանակելու մասին։
«Սաշա Կատվալյանին 2021 թվականի նոյեմբերի 25-ից նշանակել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար»,-ասված է քաղաքապետարանի պաշտոնական էջում հրապարակված որոշման մեջ։
Կատվալյանը մինչ այս զբաղեցնում էր Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը։
