Անկարան կոչ է անում Հայաստանին՝ օգտվել խաղաղության հաստատման համար ընձեռված հնարավորությունից
Հայաստանը պետք է օգտվի խաղաղության հաստատման համար իրեն ընձեռված հնարավորությունից: Այս մասին ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտին արված հայտարարության մեջ, հայտնում է թուրքական Anadolu-ն ։ «Հայաստանը պետք է լիովին պահպանի հրադադարի ռեժիմը եւ հավատարիմ մնա համագործակցությանը», - ասվում է հայտարարության մեջ:
