Ռուսաստանը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարական և դաշնակցային բնույթը. Պուտին
Ռուսաստանը կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարական եւ դաշնակցային բնույթը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ՝ հույս հայտնելով, որ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կհասնի նախահամավարակային մակարդակին, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն։
«Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները կրում են ռազմավարական, դաշնակցային բնույթ, խորը պատմական արմատներ ունեն։ Մենք դա շատ ենք կարեւորում եւ կանենք ամեն բան՝ մեր շփումների այս մակարդակը պահպանելու համար»,- ասել է Պուտինը։
Նա նաեւ նշել է երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը։ «Ճիշտ է, վերջին մեկ տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը փոքր-ինչ նվազել է, սակայն այս տարի այն մեծանում է արագացված տեմպերով եւ, հուսով եմ, որ ոչ միայն կհասնենք նախահամավարակային մակարդակին, այլ ավելի առաջ կգնանք»,- հավելել է նախագահը։
