Պետք է չհաշտվել ինքնիշխանության կորստի և պարտության հետ, հաղթահարել նվաստացումը․ Իշխան Սաղաթելյան
Մեր պետմության վերջին 100 տարվա ընթացքում ունեցել ենք անկումներ, բայց ունեցել ենք նաև վերելքներ: Այժմ ունենք պարտություն, բայց դա հայ ժողովրդի հավաքական պարտությունը չէ, դա իշխանության ղեկին հայտնված մի խումբ մարդկանց գործունեության արդյունքն է։ Այս մասին այսօր ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողության ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ բոլոր այն փորձերը հայ ժողովրդին ներկայացնելու որպես թույլ և չհաղթող, դատապարտվա ծ և ձախողված ազգ, պետք է համարժեք պատասխան ստանան։
Սաղաթելյանը նշեց․
«Նախ պետք է չհաշտվել ինքնիշխանության կորստի և պարտության հետ, հաղթահարել նվաստացումը, կառավարել կորուստները և ռիսկերը, վերկանագնել արժանապատվությունը, հաղթահարել պարտվածի և փոքր պետություն լինելու հոգեբանությունը, ունենալ ազգային երազ և գնալ այդ երազի հետևից։ Այս օրերին Հայաստանում այսպես մտածողներին ասում են հայդատականաներ, ոչմիթիզականներ, պաթոսով հայրենասերներ, իսկ ասողները մի խումբ անհայրենիք, անսրբություն, ապազագային տարրեր են, ովքեր մեր երկիրը հասցին այս աղետին, ովքեր ժողովրդավարությունը հակադրեցին անվտանգությանը, բարեկեցությունը պայմանավորեցին զջումներով։ ՀՀ-ում ստեղծված այս իրավիճակը ժողովրդի կամքով և ազգային ուժերի առաջնորդությամբ պետք է փոխվի։ Երկրի առջև համակարգային խոշոր ճգնաժամ է ծառացած, այն ավելի է խորանում՝ մոտանոլվ անվերադարծ լինու կետին։ Այս պահին պետք է ձևավորել դիմադրություն, դիմադրություն թշնամուն, օրվա իշխանություններին։ Երբ հասնենք համազգային և համաժողովրդական դիմադրության, թշնամին կհեռանա մեր տնից, իսկ օրվա իշխանությունները՝ իրենց աթփոռներից»։
