Մեր ղեկավարության մեջ մեկը չկա, որ Ալիևի սպառնալիքներին «աբառոտկա» տա. Աշխարհապետ
Մենք պահանջում, ցանկանում ենք, որ մեր համայնքի ղեկավարը այստեղ լինի, ախր, լրիվ անտերության մատնված իրավիճակ է։ Այս մասին այսօր Գորիսում լրագրողների հետ զրույցում ասել է Արարատ (Աշխարհապետ) Աղաբեկյանը՝ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի եղբայրը։
Հիշեցնենք, որ այսօր Գորիսում ընթանում է Առոշ Առուշանյանի գործող դատական նիստը։
«Օրինակ, Սիսիանի Արթուրին (Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Խաչատրյան, խմբ․) փակեցին, հաջորդ օրը մեկօրյա պատերազմ սկսվեց, Մենուային (Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյան, խմբ․) տարան, իրավիճակը սահմանին լարվեց, կարծես թե մեկը մյուսի հետ կապված լինի։ ԻՆչքան էլ չես ուզում հաշտվել այդ մտքի հետ, բայց փաստը մնում է փաստ։ Լավ բանի չի տանում։
Ախր, որ առաջին օրվանից մեր ղեկավարությունը, որ իր դուխը, բռունցքը ցույց տար, ոչ թե Ալիևը ցույց տար, ասեր՝ «ոչ մի անգամ, շուն, շան որդիք, ով եք դուք», բայց հիմա մեկը չկա, որ Ալիևի սպառնալիքներին «աբառոտկա» տա, պատասխան տա»։
Առավել մանրամասն՝ news.am-ի տեսանյութում։
