ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը կկայանա վաղը․ «Հայաստան» դաշինք
«Հայաստան» դաշինքը տեղեկացնում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի առաջին նիստը կկայանա վաղը՝ նոյեմբերի 30-ին, ժամը 15:00-ին:
Ավելի վաղ դաշինքը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ այս փուլում պահաջել են կառավարությունից, ինչպես նաև դիմել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար:
Այսօր ԱԺ խոսնակը վերջապես հաստատել է քննիչ հանձնաժողովի կազմը։
Հանձնաժողովի նախագահ՝ Արծվիկ Մինասյան - Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար
Հանձնաժողովի անդամներ՝
Էլինար Վարդանյան - «Հայաստան» խմբակցություն
Թադեւոս Ավետիսյան - «Հայաստան» խմբակցություն
Հայկ Մամիջանյան- «Պատիվ ունեմ» խմբակցություն
Գեւորգ Պապոյան - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
Բաբկեն Թունյան - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
Ծովինար Վարդանյան - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
Արուսյակ Մանավազյան- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
Հովիկ Աղազարյան- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
Արուսյակ Ջուլհակյան - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
Սերգեյ Բագրատյան- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն:
