Կայքի արխիվացված տարբերեկ
Երևան, 16.Ապրիլի.2026, 00:00
Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է Հայաստան վերադարձած ռազմագերիների անունները Բաքուն հայտնել Է Երևանին 5 հայ զինծառայողի վերադարձնելու մասին Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին․ ԱՀ ԱԱԾ Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, Փաշինյանի սպանության նախապատրաստություն չի եղել․ պաշտպաններ Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստանը սկսել է խժռել իր զավակներին». գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը կալանավորվեց

Հարցերին փախչող կառավարություն ունենք. Աղվան Վարդանյան

2021 թ. սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում «գունագեղ» միջոցառմամբ նշվեց ՀՀ անկախության 30-ամյակը։ Հայտարարվել էր, որ ծախսվել է 1-ից 1.2 միլիարդ դրամ գումար՝ ոչ պետական կամ համայնքային բյուջեների հաշվին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Առանց մրցույթի` միջոցառման կազմակերպիչ էր ընտրվել «Դոմինո պրոդաքշն» ՍՊԸ-ն, որն էլ հայթայթել էր այդ գումարը մասնավոր հովանավորներից։

ԶԼՄ-ներում այս փաստը բազմաթիվ հարցեր էր առաջացրել։ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում այս թեմայով «բուռն» երկխոսություն եղավ իմ եւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի միջեւ։ Հետո վերջինս լրագրողներին ասել էր, որ որոշ ժամանակ կսպասի, այնուհետեւ ես համապատասխան տեղում պատասխան կտամ։ Կարծեմ  նրա «որոշ ժամանակը» դեռ չի անցել։

Մինչ այդ ես 08 նոյեմբերի 2021թ. պաշտոնական հարցում էի ուղարկել Վարչապետի աշխատակազմ։ Ահա այն.

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի հոդված 3-ի 1-ին մասի 11-րդ կետին համապատասխան, խնդրում եմ՝ տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը.

2021 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության հրապարակում անցկացված տոնակատարության կազմակերպիչ  «Դոմինո փրոդաքշն» ընկերության եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի միջեւ կնքված պայմանագրի եւ կատարողական ակտի  կրկնօրինակները։

Ո՞րն է հենց «Դոմինո փրոդաքշն» ընկերությունն ընտրելու հիմնավորումը, երբ դաշտում բազմաթիվ այլ փորձառու, տեխնիկապես հագեցած ընկերություններ կան։

Պաշտոնապես հաստատել, որ տոնակատարության համար ՀՀ պետական բյուջեից որեւէ հատկացում չի արվել։

Տոնակատարության համար «Դոմինո փրոդաքշնը» ո՞ր կազմակերպություններից եւ անհատներից է հայթայթել մեկ միլիարդ դրամը գերազանցող գումարը՝ նշելով ստացված միջոցների կամ նվիրատուների տվյալները, ֆինանսական կամ գույքային մասնակցության չափը, եղանակը (կանխիկ, վճարումներ կամ բանկային փոխանցումներ)։

 «Դոմինո փրոդաքշն»-ի ծախսման ուղղությունները, նշելով ֆինանսավորում ստացած կազմակերպությունների եւ անհատների տվյալները, նրանց ստացած ֆինանսավորման չափն ու եղանակները, նրանց ընտրության սկզբունքները եւ կարգը (կցելով հաապատասխան պայմանագրերի պատճենները։

2021թ. սեպտեմբերի 21-ին պետական միջոցառմամբ նշվել է ՀՀ անկախության 30-ամյակը։ Կարծում եմ, վստահ եմ՝ ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն իմանալ, թե ո՞ւմ միջոցներով է կատարվել իրենց անկախ պետականության հոբելյանը։

17 նոյեմբեր 2021թ. ստացել եմ հետեւյալ պատասխանը.

«Հարգելի՛ պարոն Վարդանյան,

Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք հետևյալը.

Անկախության 30-ամյակին նվիրված ծրագիրը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին ժամը 20:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում, կազմակերպել է «Դոմինո փրոդաքշն» ընկերությունը: ՀՀ կառավարությունը վերը նշված ընկերությունից ստացել է Անկախության տոնի վերաբերյալ ծրագրային առաջարկ, որն արժանացել է Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված արարողությունների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի հավանությանը:                    

Հայտնում ենք, որ պետական և /կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեից միջոցառումն իրականացնելու նպատակով միջոցներ չեն հատկացվել:

Ձեր կողմից մատնանշված՝ «Դոմինո փրոդաքշն» ընկերության հայթայթած գումարների, ինչպես նաև ծախսման  ուղղությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել չենք կարող, քանի որ ՀՀ վարչապետի աշխատակազմը չի հանդիսանում հարցի հասցեատեր:

Միաժամանակ անհասկանալի է «Դոմինո փրոդաքշն» ընկերության նկատմամբ ձևավորված հետաքրքրվածությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարիների միջոցառումների կազմակերպման ժամանակ նմանատիպ համագործակցություն եղել է նաև ոլորտի այլ փորձառու ընկերությունների հետ»:

Ահա այսպիսի անհոդաբաշխ պատասխան։ 1-ին հարցի՝ կառավարության եւ ՍՊԸ-ի միջեւ պայմանագիրը եւ կատարողական ակտի օրինակները չեն ուղարկվել։ 2-րդ հարցի՝ ինչո՞ւ հենց «Դոմինո փրոդաքշն»-ը անհիմն հիմնավորում է տրված։ Ինչո՞ւ մրցույթ չեք արել, դիմե՞լ եք այլ փորձառու ընկերությունների, պատասխան չկա։ 3-րդ հարցը. պաշտոնապես հաստատում են, որ պետական բյուջեից հատկացում չի արվել։ Սա լավ է, արձանագրենք փաստը, թող մնա։ 4-րդ, 5-րդ հարցերն անպատասխան են։

Ասեմ նաեւ, որ ԶԼՄ-ների՝ այս բնույթի հարցերին տվյալ ՍՊԸ-ն ուղղակի չի պատասխանում։  Հիմա՝ «Դոմինո փրոդաքշն»-ի նկատմամբ ձեւավորված՝ նաեւ իմ «անհասկանալի հետաքրքրվածության» մասին։

Այս ընկերությունն է նկարել «Իմ քայլի» ԱԺ վերջին ընտրությունների հոլովակները։ Մամուլում արձանագրվել է Արայիկ Հարությունյանի եւ «Դոմինո»-ի առնչությունը։ Ընդհանրապես այս ընկերության պատմությունը, կապերը (նաեւ օտարերկրյա) շատ հետաքրքիր են։ «Դոմինո»-ի նկարած ֆիլմի պրեմիերային ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, կինը, Արարատ Միրզոյանը։ Ընկերության ղեկավարին ընդունել է նախագահ Արմեն Սարգսյանը։ Տեսնո՞ւմ եք՝ շատ հետաքրքիր է։ Տարբեր փորձառու ընկերություններ «գունագեղ» միջոցառման ծախսը գնահատում են առավելագույնը 400-450 միլիոն դրամ։ 2.5 անգամ պակաս 1-1.2 միլիարդից։ Արդյո՞ք փողերի լվացում, արդյո՞ք կոռուպցիա։ Այս հարցերի պատասխանները մի օր ջրի երես են գալու։ Չկասկածեք։

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի, «Դոմինո փրոդաքշն»-ը 2019, 2020 թվականներին եւ 2021թ. տասը ամիսներին զրո դրամ ԱԱՀ եւ շահութահարկ է վճարել պետական բյուջե։ Եկամտահարկի թվերն այսպիսին են. 2019թ.՝ 5 միլիոն 806 հազար դրամ, 2020թ.՝ 5 միլիոն 154 հազար դրամ, 2021թ. տասը ամիսներ՝ 3 միլիոն 766 հազար դրամ։

Կարծում եմ՝ սա եւս չափազանց հետաքրքիր է։

Եւ ընդհանրապես ինձ հետաքրքրում է այն ամենը, ինչն առերեւույթ առնչվում է Արայիկ Հարությունյանին։ Օրինակ, այս Արայիկ Հարությունյանը քանի՞ անգամ է եղել «Դոմինո փրոդաքշն»-ի գրասենյակում։

Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն էլ իրավունք ունեն իմանալ, թե ի՞նչ կամ ո՞ւմ փողերով է նշվել իրենց պետության անկախության 30-ամյակը, ժողովրդավար թափանցիկներ ջան։

ՀԳ Լուսանկարում՝ «Դոմինո փրոդաքշն»-ի նկարահանած «Կիլիկիա» ֆիլմի պրեմիերան է «Երեւան Մոլ»-ում։

Հանրապետությունում փակ ավտոճանապարհներ կան Գերիների ծնողներն այս պահին Կառավարության շենքի դիմաց նստացույց են անում (տեսանյութ) Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր Անցնող 2021 թվականը դժվար տարի էր բոլորիս համար. մեր գրեթե բոլոր կանխատեսումները, ցավոք, իրականացան. Արթուր Վանեցյան Կոտայքի մարզում 29–ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, որոնք դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին. Մամիկոն Ասլանյան Ի՞նչ եղանակ է սպասվում տոնական օրերին Նոր հաղթանակներ կռենք. Սեյրան Օհանյան Անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց, այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում. ՀՀ ՄԻՊ Արցախի ԱԳ նախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին Նոր տարում ազգային միասնականությամբ լծվենք մեր պետականությունը պաշտպանելու և ամրացնելու գործին. «Հայաստան» դաշինք Հաջորդ տարի՝ եռամսյակը չանցած, մենք կազատվենք այս իշխանություններից․ գեներալ Նոր տարին չի գալիս, որովհետև մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով, ով գողացավ հազարավոր երիտասարդների կյանքեր. Անդրանիկ Թևանյան Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Մյասնիկյան պողոտայում բախվել են Nissan-ն ու UAZ-ը, վերջինը կողաշրջվել է․ 15-ամյա պատանին հոսպիտալացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույց Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայրերով, նպատակաուղղված. Գեղամ Ստեփանյան Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Հայտնիների ամենաքննարկված թափանցիկ զգեստները (լուսանկարներ) Դորլաը փոքր-ինչ աճել է, եվրոն ու ռուբլին՝ նվազել. արտարժույթների փոխարժեքներն այսօր Տոնելու ոչ ցանկություն ունեմ, ոչ տրամադրություն. Տիգրան Աբրահամյան Չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու. աստղագուշակ Ինչ եղանակ է սպասվում տոնական օրերին Այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր օրը բերում է նոր կորուստներ և ավելի է վտանգում ապագան․ Վահե Հակոբյան Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու Երևանի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն Մեր թշնամիները այսպիսի երազանք՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով, չէին կարող երբևէ ունենալ․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)․ 168.am Գառնիկ Իսագուլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, պահվում է մեկուսացված, ցուրտ սենյակում Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարումը ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, առաջատարը Լևոն Արոնյանն է Դատարանը մերժել է նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը. Ռուբեն Մելիքյան Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած քաղաքական նոր տարրերը Տավուշի մարզում ՀՀ ՊՆ փոխգնդապետը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է Դատախազությունը ստացել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը Կառավարությունը վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներ կիրականացնի Պահանջում ենք դադարեցնել ՏԻՄ-երի վրա ապօրինի ազդեցություններն ու դրանց կազմակերպումը․ հայտարարություն Կաշառք ստանալու համար հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդը պարտադիր պետք է սիրի հայերին․ Արթուր Ղազինյան Սա խուժանապետության հաստատաման փորձ է մեր երկրում․ Սաղաթելյանը՝ Վարդենիսում հետընտրական խայտառակության մասին Կեղծ դիպլոմ, գողացված պետհամարանիշ. ԱԱԾ-ին խնդրում ենք ուսումնասիրել նաև մեր հրապարակումները Ինչո՞ւ է կառավարությունն իր ազգադավ քաղաքական օրակարգի գործիք դարձնում մեր մտավորականներին Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Օպել-ում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր Երևանում բախվել են Pontiac-ն ու Volkswagen-ը. նրանք հայտնվել են կանաչ գազոնում, կան վիրավորներ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար. Փաշինյանի այցը ՍԴ քրեապես պատժելի արարք է Հաջորդ տարի ևս ունենք գնաճի կանխատեսումներ. կառավարությունը դրա հետևանքները մեղմելու քայլեր չի նախատեսում. Պատգամավոր ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղի ադրբեջանցիներին Արցախ վերադարձնելու վերաբերյալ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Աշխարհում կա՞ մի պետություն, որը ծնի այնպիսի ղեկավար, ով թշնամու օգտին քարոզում է թշնամուց է՛լ ավելի մեծ էնտուզիազմով. Անդրանիկ Թևանյան Լարված իրավիճակ և քաշքշոց Վարդենիսի ավագանու անդամների միջև ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր գերիներին 24-ամյա աղջկան գտել են անգիտակից վիճակում. բնակարանում թմրամիջոց ու արնանման հետքեր են հայտնաբերվել Ամենօրյա ռեժիմով իշխանություններին տեսնելը շատ տհաճ է. նրանց լպիրշությունը շատ զզվելի է. Արեգնազ Մանուկյան Շղթան շարունակվում է. ահա թե ինչի են հանգեցրել «բարեփոխումները». 168.am Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք. մահացել է 11 քաղաքացի Ե՞րբ կկայանա Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն Դեկտեմբերի 20-25-ը ոչնչացվել է 173 հատ արկ ու զինամթերք, մաքրվել՝ 92 400 քմ տարածք Հայաստանին 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերվել Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման թուրքական նախապայմաններից մեկը հայտնի է Աճե՞լ, թե՞ նվազել է դոլարը․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Շենքի բակում վիճաբանություն է եղել, հայտնաբերվել են ինքնաշեն ատրճանակ, արնանման հետքեր Ինչպիսին է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում Հրդեհ անասնագոմում. ծխահարվել և անկել են մի շարք կենդանիներ Ո՞ր մարզերում այսօր լույս չի լինի «Հրապարակ». Դավիթ Տոնոյանը հանդես կգա սենսացիոն բացահայտումներով «Հրապարակ». Արա Այվազյանը վերադառնում է «Հրապարակ». Խորհրդարանականներից կազմված պատվիրակություն կայցելի ԱՄՆ. ընդդիմադիրներից ովքեր կգնան Դատարանն այսօր հերթական անգամ փաստել է, որ Փաշինյանի խոսնակը զրպարտություն է հրապարակել Վանեցյանի մասին. փաստաբան Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում․ Առուշ Առուշանյանի ուղերձը գորիսեցիներին Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են ՎԱԶ 21099-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության Камаз-ը․ կա 5 վիրավոր Հրազդանի տներից մեկի մոտակա անասնագոմում հրդեհ է բռնկվել Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստանում ազատորեն գործում է թուրք-ադրբեջանական քարոզչամիջոց․ Ավետիք Իշխանյան Պարեկայինները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Ախր Սովետի թիվը չի, և հիմա դժվար է տվյալները թաքցնել. պատգամավորը՝ Փաշինյանի փաստերի մասին Կապանում հյուպատոսություն բացելն ազդակ է առ այն, թե Իրանի համար որքան կարևոր է Սյունիքը․ Ոսկանյան