Կայքի արխիվացված տարբերեկ
Երևան, 16.Ապրիլի.2026, 00:00
Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է Հայաստան վերադարձած ռազմագերիների անունները Բաքուն հայտնել Է Երևանին 5 հայ զինծառայողի վերադարձնելու մասին Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին․ ԱՀ ԱԱԾ Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, Փաշինյանի սպանության նախապատրաստություն չի եղել․ պաշտպաններ Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստանը սկսել է խժռել իր զավակներին». գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը կալանավորվեց

Սոչիով Բրյուսել տանող դժվար ճանապարհը․ որտե՞ղ կլինի վերջին կանգառը․ Արմեն Գևորգյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն իր հոդվածում գրել է․ 

«Աշխարհում ուժգնանում է անորոշության գործոնը, ավելանում են հակասությունները միջազգային հարաբերություններում։ Ձևավորվում են ազդեցության նոր կենտրոններ։ Այս ամենը կարող է հանգեցնել գործող դաշինքների և այլ ձևաչափերի փլուզմանը (կամ առնվազն՝ ներքին ճգնաժամերի), ինչպես նաև նորերի ձևավորմանը։ Մենք պետք է շատ զգոն և ուշադիր մոտենանք այս գործընթացներին, քանի որ ինքներս ստիպված ենք լինելու կողմնորոշվել և ընտրություն կատարել։ Զգոնությունն անհրաժեշտ է՝ հասկանալու համար, թե որքանով են որոշ գործընթացներ խրախուսվում մեր հաշվին և մեր դեմ։

Վերջերս անդրադարձել եմ այն իրողությանը, երբ ՀԱՊԿ և ԵԱՏՄ երկու անդամ-պետություն՝ Ղազախստանն ու Ղրղզստանը, թյուրքական պետությունների Ստամբուլյան գագաթնաժողովում միացել են այնպիսի քաղաքական գնահատականների և նախաձեռնությունների, որոնք հակասում են Հայաստանի ազգային շահերին։ Օրերս Աշխաբադում ընդունված «Աշխաբադի կոնսենսուս 2021» փաստաթղթի շրջանակներում նրանց միացավ նաև ՀԱՊԿ մեկ այլ անդամ Տաջիկստանը։ Հասկանալի է, որ արդեն դժվար է խոսել ՀԱՊԿ-ում լիարժեք համախմբվածության մասին։

Ի դեպ, «Աշխաբադի կոնսենսուս 2021»-ից երևում է, որ Ադրբեջանի ժողովրդին ուղղված շնորհավորանքներին միացել է նաև Իրանը, որը «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովին մասնակցում էր երկրի նախագահի մակարդակով։ Վերջին օրերի իրադարձությունները նաև ցույց են տալիս, որ Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում սկսում է վերականգնվել երխոսությունն ու փոխըմբռնումը։ Աշխաբադում Ադրբեջանի, Իրանի ու Թուրքմենստանի միջև ստորագրվել է նաև գազի մատակարարումների նոր ձևաչափի մասին պայմանագիր։ Ի տարբերություն Ստամբուլի հռչակագրի՝ Աշխաբադի կոնսենսուսը չի հիշտակում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», սակայն այնտեղ արձանագրվում է այլ տրանսպորտային միջանցնքների կարևորությունը՝ մասնավորապես Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ ուղղությունով։ Կարծում եմ՝ Աշխաբադի փաստաթղթում «Զանգեզուրի միջանցքը» չհիշատակելը պայմանավորված է Իրանի և Ադրբեջանի միջև փոխզիջմամբ, որով կազմակերպության անդամներին կոչ է արվում ներդրումներ կատարել այսպես կոչված Ադրբեջանի «ազատագրված տարածքներում», ինչը բացակայում է Ստամբուլի հռչակագրում։


Ակնհայտ է, որ Ադրբեջանը հետևողական և ագրեսիվ կերպով առաջ է մղում տարածաշրջանային հարաբերությունների սեփական օրակարգը՝ ընդ որում շատերին դարձնելով իր դաշնակիցն ու գործընկերը։

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն կազմակերպում է 2021թ-ի ժողովրդավարությունների գագաթնաժողովը, որին չի հրավիրում ՆԱՏՕ-ի անդամ իր գործընկերներին՝ Թուրքիային և Հունգարիային․ վերջինս նաև ԵՄ անդամ է։ Պատկերացնում եմ ներքին հարաբերությունների բնույթը այդ կազմակերպություններում, որոնց ստեղծման և գոյության նպատակն ի սկզբանե եղել է ժողովրդավարական արժեքների ու մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։ Այդ նույն գագաթնաժողովին չեն հրավիրվել Ռուսաստանը, Չինաստանը, Բելառուսը, ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպես նաև Ադրբեջանը, Իրանը։ Սակայն հրավիրվել է Հայաստանը։ Հատկանշական է, որ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից միայն Հայաստանին են հրավիրում միանալ գլոբալ ժողովրդավարական ակումբին։ Աննկատ չի մնացել նաև այն, թե ինչպես է Հայաստանը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի շուրթերով շեշտադրել իր մասնակցությունը այդ գագաթնաժողովին։

Հետաքրքիր է, թե ի՛նչ օրակարգով և ինչպիսի՛ գնահատականներով է Հայաստանը մասնակցելու այդ գագաթնաժողովին։ Օրինակ մենք դրա շրջանակներում խոսելո՞ւ ենք Ադրբեջանում գործող ավտորիտար ռեժիմի մասին, թե ինչպե՛ս է այդ երկիրը սանձազերծել 44-օրյա պատերազմը և խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպե՛ս է Ադրբեջանն արհամարհում ազգերի ինքնորոշման իրավունքը, այն մասին, թե հայ գերիների հարցում ինչպե՛ս է այդ պետությունը խախտում միջազգային իրավունքն ու բոլոր հումանիտար նորմերը, այն մասին, թե ի՛նչ ողբալի վիճակում է գտնվում այդ երկրում մարդու իրավունքների և ազատությունների՝ այդ թվում ԶԼՄ-ների հետ կապված իրավիճակը։ Կարո՞ղ ենք արդյոք գագաթնաժողովից ստանալ Ադրբեջանին ուղղված կոչ՝ անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին։ Թե՞ մենք խոսելու ենք սեփական երկրում կոռուպցիայի դեմ պայքարի «հաջողություններից», այն մասին, թե ինչ «հաջող» են անցել 3 տարում անցկացված երկու արտահերթ ընտրությունները, նախկին «ոչ ժողովրդավարական համակարգի» և «ժողովրդավարության բաստիոնից» տարածաշրջանային նոր «ժողովրդավարական աստղ» դարձած Հայաստանի մասին։

Բազմաթիվ երկրների չհրավիրելով գագաթնաժողովին՝ ԱՄՆ-ը փաստորեն դրանք գնահատել է որպես ժողովրդավարության հետ խնդիրներ ունեցող երկրներ։ Ակնհայտ է, որ այն միտված է ձևավորելու նոր գլոբալ հարթակ՝ այսպես կոչված քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհից Ռուսաստանին և Չինաստանին որոշակիորեն մեկուսացնելու և քննադատելու նպատակով։ Մենք պատրաստ կլինե՞նք հրաժարվել միանալ Ռուսաստանում, Չինաստանում, Բելառուսում, Կենտրոնական Ասիայի երկրներում, Իրանում ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին ավելի մեծ ուշադրություն դարձնելու կոչերին և բացասական գնահատականներին, եթե այդպիսիք տեղ գտնեն գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարություններում կամ հռչակագրերում։


Շատերը ասածս կարող են համարել արհեստական խնդիր։ Սակայն եկեք չմոռանանք, որ Ժողովրդավարությունների գագաթնաժողովից անմիջապես հետո Բրյուսելում տեղի է ունենալու ԵՄ-Արևելյան գործընկերություն գագաթնաժողովը, սակայն՝ արդեն Ադրբեջանի մասնակցությամբ և առավել տարածաշրջանային օրակարգով։ Ինչո՞վ ենք ներկայանալու այդ գագաթնաժողովին։ Կարո՞ղ ենք հասնել նրան, որ գագաթնաժողովի մասնակիցները՝ առաջին հերթին ԵՄ-ն, հայտարարեն Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու, Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջի մասին։ Չէ որ մենք մեկնում ենք այդ գագաթնաժողովին՝ 2,6 մլրդ եվրո ֆինանսական աջակցության մեծ փաթեթի սպասումով, իսկ Ադրբեջանը ի սկզբանե ԵՄ-ից որևէ էական փաթեթ չի ակնկալել։

Ակնհայտ է նաև, որ մենք դեռևս այդպիսի մեծամասշտաբ խոստումներ չենք լսում Ռուսաստանից։ Դրանք կարող էին հնչել Երևանում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի չկայացած երկկողմ հանդիպման ժամանակ, այդպիսիք չհնչեցին նաև Սոչիում հայ-ռուսական երկկողմ հանդիպման արդյունքում։ Հայտնի չէ, թե 2022թ-ից սկսաց գազի մատակարարման ինչպիսի երկարաժամկետ պայմանավորվածություններ են առկա Ռուսաստանի հետ։
Տարածաշրջանում իրավիճակի զարգացումն արդեն իսկ որոշակիացնում է գլոբալ խաղացողների հիմնական նկրտումները և իրավիճակի վրա ազդելու՝ նրանց մեխանիզմները։ Պետք է ադեկվատորեն գիտակցել, որ բոլոր առավելությունները, որոնք որոշ երկրներ ստացել են 44-օրյա պատերազմի արդյունքում, հարաբերական և ժամանակավոր են։ Սա վերաբերում է թե՛ Ադրբեջանին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Թուրքիային։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն փորձում են կանխել Ռուսաստանի նոր առավելությունների ավելացումն ու ամրապնդումը։

Ադրբեջանը, հիշելով 1994թ-ի հրադադարից հետո հակամարտության շուրջ երկարամյա ստատուս-քվոյի փորձը, ձգտում է ձեռք բերված հաջողությունները վերածել վերջնական արդյունքի։ Իսկ դա նշանակում է՝ հասնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի, անցկացնել սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա ու բացել իր համար ձեռնտու կոմունիկացիաները։ Ալիևը քաջ գիտակցում է, որ ևս մի քանի ամիս ձգվելու դեպքում՝ այս գործընթացը կարող է երկարաժամկետ դառնալ։ Նրան պետք են արագ լուծումներ նաև ներքին լսարանի համար, որտեղ արդեն նոր դժգոհություններ են առաջանում։


Ռուսաստանին դա նույնպես ձեռնտու է, քանի որ վերջինս կարող է հանգիստ աշխատել երկու հարավկովկասյան գործընկերների հետ, ամրապնդվել ձեռք բերած դիրքերում։ Ռուսաստանը նաև հասկանում է, որ եթե գործընթացը ձգվի, ապա «խաղը» կարող է ընթանալ ոչ իր կանոններով։ Ակնհայտ է, որ որոշակի շոկից հետո, որ ապրեցին ամերիկացիներն ու եվրոպացիները՝ Արցախում ռուս խաղաղապահների ակնթարթային հայտնվելուց հետո, նրանք արդեն ուշքի են գալիս և փորձում դառնալ գործընթացի լիիրավ մասնակիցներ։

Ռուսաստանին անհրաժեշտ է չեզոքացնել արևմտյան դերակատարների նկրտումները, թեկուզ՝ ժամանակավորապես, արագ լուծումներ գտնել, հետևաբար՝ վերջինս տարածաշրջանային խաղին ակտիվորեն ներգրավում է Թուրքիային ու Իրանին և ասում է, որ Հարավային Կովկասի խնդիրները մենք կարող ենք ինքներս լուծել նոր՝ 3+3 ձևաչափի շրջանակներում։ Միաժամանակ, Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական միջնորդի դիրքավորումը հանգեցնում է նրան, որ Ադրբեջանը գնալով ավելի ագրեսիվ է դառնում իր ցանկություններում և ձգտումներում։ Իսկ դա խնդիրներ է ստեղծում նաև Ռուսաստանի համար, քանի որ կասկածներ են առաջանում նրա՝ որպես ռազմաքաղաքական դաշնակցի արդյունավետության և նույն ՀԱՊԿ-ում համախմբվածությունը պահպանելու կարողության մասով։ Իսկ այս հանգամանքները պարարտ հող են դառնում Հայաստանում հակառուսական տրամադրությունները ընդլայնելու համար։

Ամերիկացիներն ու եվրոպացիներն էլ պնդում են, որ տարածաշրջանում ամուր խաղաղություն չի լինի, քանի դեռ լուծված չէ Արցախի կարգավիճակի հարցը, հետևաբար ակտիվորեն փորձում են վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը և խրախուսել հակառուսական տրամադրությունները:

Իսկ ահա Հայաստանը, որ պատերազմի ավարտից հետո վերջին մեկ տարին աշխատել է հիմնականում ռուսական կողմնորոշման ծիրում, հիմա հայտնվել է ճամփաբաժանին։ Այն նորից հայտնվել է այնտեղ, որտեղ խաչվում են երկու տարբեր հոսանքներ։ Եվ նորից ծագում է ազնիվ և փոխշահավետ համագործակցության հարցը, որտեղ կրկին առաջնային է դառնում վստահության գործոնը։ Մի բան պետք է հիշել՝ նույնիսկ Հայաստանի իշխանությունների հեղափոխական «արժեքը» չդարձավ արևմուտքի և արևելքի կողմից այն երաշխիքը, որ ավտորիտար Ադրբեջանը պատերազմ չի սանձազերծի «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանի դեմ։ Նույնը նաև հիմա է։


Ցանկացած պարագայում մենք պետք է կողմնորոշվենք մեր առաջնահերթություններում։


Առաջիկա տարիները պետք է դառնան սեփական տունը տարրական կարգի բերելու, պետության կառավարելիությունը վերականգնելու ժամանակաշրջան։ Մենք պետք է ուժ հավաքենք, կազդուրվենք։ Մեզ անհրաժեշտ է վերացնել բոլոր ներքին գործոնները, որոնք հասարակական-քաղաքական լարվածություն են առաջացնում։ Պետք է լինի գիտակցում, որ մեր շատ խնդիրներ դժվար կլինի լուծել ինքնուրույն ու միայնակ, և հետևաբար անհրաժեշտ է այնպիսի վարքագիծ դրսևորել, որ ուրիշները ցանկություն ունենան մեզ օգնելու, այլ ոչ՝ օգտագործելո։ Մեր առաջիկա աշխատանքների փիլիսոփայությունը պետք է լինի այն, որ մենք չդառնանք բեռ մեր գործընկերների համար։ Միաժամանակ մենք չպետք է բարդույթավորվենք մեր ներկայիս իրավիճակից, չափերից ու հնարավորություններից։


Թիվ մեկ առաջնահերթությունն այս պահին երկրի անվտանգությունն է։ Մենք պետք է հստակ և պրագմատիկ գիտակցենք և ստեղծենք պետական սահմանի նոր հատվածներում պաշտպանության մեխանիզմները, այդ թվում՝ ռուս ուժայինների հետ համագործակցության միջոցով։ Զինված ուժերի բարեփոխումը պետք է հաշվի առնի պետության զարգացման օբյեկտիվ պայմանները և ողջ հասարակության համար միավորող գաղափար դառնա։ Մենք պետք է ունենանք կոմպակտ, առաջադեմ տեխնոլոգիաներով հագեցած և բարոյապես առողջ զինված ուժեր։ Առաջնահերթ խնդիր պետք է լինի նոր տիպի և անթերի հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծումը, մենք պետք է ունենանք հուսալի «վահան»։ Մենք պետք է ձգտենք, որ մեզ մոտ տեղակայվեն այդ ոլորտի ամենաառաջադիմական լուծումները։

Անհրաժեշտ է գույքագրել բոլոր այն մեխանիզմները, որոնք կարող են գործարկվել ռազմական և ռազմատեխնիկական օգնության տրամադրման երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերով, գնահատել դրանց ներկա արդյունավետությունը և հակառակը, դրանց անպետքությունը, գտնել նոր օպտիմալ լուծումներ, դրանք հարմարեցնել ժամանակակից պայմաններին և պահանջներին և քննարկել գործընկերների հետ։

Մենք պետք է նախաձեռնենք միջոցառումների և առաջարկների այնպիսի փաթեթ, ըստ որի Հայաստանը կարող է Ռուսաստանի համար դառնալ ինքնատիպ գիտաարտադրական կլաստեր՝ ռազմարդյունաբերական համալիրի գծով։ Այս ուղղությամբ իրական համագործակցությունը Հայաստանի զինված ուժերին, ինչպես նաև Ռուսաստանի՝ Հայաստանում տեղակայված զինված կազմավորումներին կապահովի ռազմա-տեխնիկական ինքնաբավության զգալի մակարդակ, կնվազեցնի ներմուծման ծավալները, հետևաբար նաև՝ տրանսպորտային կախվածությունը հարևանների քմահաճույքներից։ Այս համատեքստում կարելի է մանրամասն ուսումնասիրել նմանատիպ համագործակցության փորձը ԱՄՆ և Իսրայելի միջև։

Անհրաժեշտ է նորովի կազմավորել հատուկ ծառայությունների հակահետախուզական գործունեությունը։ Նույնիսկ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հարցում մեզ համար նպաստավոր լուծումների պարագայում տարածաշրջանում զարգանալու են այնպիսի աշխարհաքաղաքական գործընթացներ, որոնք ուղիղ ազդեցություն են ունենալու մեր երկրի վրա։ Մենք միշտ պետք է զգոն լինենք։ Մենք ինքներս պետք է տեղեկատվության տիրապետենք և այն տրամադրենք գործընկերներին, այլ ոչ թե միայն հետախուզության օբյեկտ լինենք։ Մենք պետք է ինտենսիվորեն մասնագետներ պատրաստենք՝ բոլոր հիմնական տարածաշրջանային լեզուների իմացությամբ։ Սա շատ կարևոր ուղղություն է, որի պոտենցիալը մենք ունենք։
Հենց ազգային անվտանգության ապահովման համատեքստում անհրաժեշտ է հստակեցնել միջազգային հարաբերությունների նոր օրակարգը։ Մենք չպետք է աշխարհին ապացուցենք մեր ժողովրդավար լինելը, մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ 21-րդ դարում կան պետություններ, որոնք իրենց հավակնություններն առաջ են մղում կրոնական ինքնության հողի վրա, օրինակ՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Այս իմաստով հարկավոր է գտնել պետական մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի և սփյուռքի ներկայացուցիչների համագործակցության նոր մեխանիզմներ։ Մեր հայցերը միջազգային դատարաններում կարող են նոր հարթակ դառնալ նման համագործակցության համար։

Մենք պետք է ցույց տանք, որ չենք հրաժարվել մեր ազգային գաղափարներից և ձգտումներից, այդ թվում՝ Արցախի հարցում, մենք պետք է վերստին ապացուցենք, որ վստահելի գործընկեր ենք, և նույնը ակնկալում ենք մյուսներից։ Մենք ինքներս պետք է նախաձեռնենք տհաճ քննարկումներ մի շարք միջազգային կազմակերպություններում մեր գործընկերների հետ։ Դա միայն կամրապնդի այդ կազմակերպությունները, իսկ եթե ոչ, ապա հարաբերություններում անհրաժեշտ պարզություն և հստակություն կմտցնի։


Մենք կորցնում ենք արտաքին աշխատանքի մեր եզակի ռեսուրսներից մեկը՝ լոբբիստական հնարավորություները։ Ամրապնդել, վերականգնել և ստեղծել նորերը․ սա պետք է լինի լոբբիստական հնարավորությունների մասով մեր բանաձևը։

Մենք պետք է ձգտենք լինել բաց և տարանցիկ երկիր, այդ թվում՝ հաղորդակցությունների տեսանկյունից, սակայն լուծումները պետք է փոխշահավետ լինեն։ Հյուսիս-Հարավ աշխարհագրության մեջ մեր բանաձևը կարող է դառնալ նաև Պարսից ծոցի տնտեսությունները սևծովյան ավազանի տնտեսությունների հետ կապելը։ Օրինակ՝ մտածել համաարաբական երկաթուղին (Օման, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ) Իրաքի և Իրանի միջոցով Հայաստանի նոր և հին տրանսպորտային հաղորդակցությունների հետ միավորելու հեռանկարի մասին։ Հայաստանը օբյեկտիվորեն կարող է նաև կամուրջ դառնալ արաբական աշխարհի և ԵԱՏՄ-ի միջև։

Իրանի և Թուրքմենստանի հետ գազի ոլորտում համագործակցության իրական հնարավություններ կան։ Մենք պետք է առավելագույն ակտիվությամբ Իրանին ներգրավենք Հայաստանի հարավային շրջանների՝ մասնավորապես Սյունիքի տնտեսական զարգացման գործում՝ ստեղծելով համատեղ ձեռնարկություններ, կոոպերացիայի այլ ձևաչափեր։


Մենք պետք է մեր գաղափարակիցը դարձնենք միջազգային ֆինանսական և տնտեսական կազմակերպություններին, որոնք օբյեկտիվորեն և ադեկվատ ձևով կարող են գնահատել մեզ համար բոլոր հնարավոր կոմունիկացիաների առավելություններն ու արդյունավետությունը, իսկ հետագայում՝ մասնակցել դրանց իրականացմանը։


Մենք պետք է կանգնեցնենք պետական պարտքի՝ երկրի համար կործանարար աճը։ Արդեն ակնհայտ է, որ մեր երկրի տնտեսությունը չի գեներացնում այնքան միջոցներ և ռեսուրսներ, որոնք կկարողանան անցնցում սպասարկել երկրի պետական պարտքը։ Մենք պետք է խուսափենք տնտեսական դեֆոլտից, որը վերջնականապես կձևակերպի մեր՝ արդեն նաև ֆինանսական կախվածությունը արտաքին աշխարհից։


Սա ամենակարևոր գործերի միայն մի մասն է։ Սակայն ինչպես այս, այնպես էլ այլ անելիքների հարցում պետք է տեղի ունենա համազգային կոնսենսուս»։

Հանրապետությունում փակ ավտոճանապարհներ կան Գերիների ծնողներն այս պահին Կառավարության շենքի դիմաց նստացույց են անում (տեսանյութ) Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր Անցնող 2021 թվականը դժվար տարի էր բոլորիս համար. մեր գրեթե բոլոր կանխատեսումները, ցավոք, իրականացան. Արթուր Վանեցյան Կոտայքի մարզում 29–ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, որոնք դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին. Մամիկոն Ասլանյան Ի՞նչ եղանակ է սպասվում տոնական օրերին Նոր հաղթանակներ կռենք. Սեյրան Օհանյան Անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց, այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում. ՀՀ ՄԻՊ Արցախի ԱԳ նախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին Նոր տարում ազգային միասնականությամբ լծվենք մեր պետականությունը պաշտպանելու և ամրացնելու գործին. «Հայաստան» դաշինք Հաջորդ տարի՝ եռամսյակը չանցած, մենք կազատվենք այս իշխանություններից․ գեներալ Նոր տարին չի գալիս, որովհետև մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով, ով գողացավ հազարավոր երիտասարդների կյանքեր. Անդրանիկ Թևանյան Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Մյասնիկյան պողոտայում բախվել են Nissan-ն ու UAZ-ը, վերջինը կողաշրջվել է․ 15-ամյա պատանին հոսպիտալացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույց Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայրերով, նպատակաուղղված. Գեղամ Ստեփանյան Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Հայտնիների ամենաքննարկված թափանցիկ զգեստները (լուսանկարներ) Դորլաը փոքր-ինչ աճել է, եվրոն ու ռուբլին՝ նվազել. արտարժույթների փոխարժեքներն այսօր Տոնելու ոչ ցանկություն ունեմ, ոչ տրամադրություն. Տիգրան Աբրահամյան Չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու. աստղագուշակ Ինչ եղանակ է սպասվում տոնական օրերին Այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր օրը բերում է նոր կորուստներ և ավելի է վտանգում ապագան․ Վահե Հակոբյան Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու Երևանի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն Մեր թշնամիները այսպիսի երազանք՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով, չէին կարող երբևէ ունենալ․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)․ 168.am Գառնիկ Իսագուլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, պահվում է մեկուսացված, ցուրտ սենյակում Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարումը ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, առաջատարը Լևոն Արոնյանն է Դատարանը մերժել է նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը. Ռուբեն Մելիքյան Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած քաղաքական նոր տարրերը Տավուշի մարզում ՀՀ ՊՆ փոխգնդապետը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է Դատախազությունը ստացել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը Կառավարությունը վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներ կիրականացնի Պահանջում ենք դադարեցնել ՏԻՄ-երի վրա ապօրինի ազդեցություններն ու դրանց կազմակերպումը․ հայտարարություն Կաշառք ստանալու համար հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդը պարտադիր պետք է սիրի հայերին․ Արթուր Ղազինյան Սա խուժանապետության հաստատաման փորձ է մեր երկրում․ Սաղաթելյանը՝ Վարդենիսում հետընտրական խայտառակության մասին Կեղծ դիպլոմ, գողացված պետհամարանիշ. ԱԱԾ-ին խնդրում ենք ուսումնասիրել նաև մեր հրապարակումները Ինչո՞ւ է կառավարությունն իր ազգադավ քաղաքական օրակարգի գործիք դարձնում մեր մտավորականներին Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Օպել-ում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր Երևանում բախվել են Pontiac-ն ու Volkswagen-ը. նրանք հայտնվել են կանաչ գազոնում, կան վիրավորներ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար. Փաշինյանի այցը ՍԴ քրեապես պատժելի արարք է Հաջորդ տարի ևս ունենք գնաճի կանխատեսումներ. կառավարությունը դրա հետևանքները մեղմելու քայլեր չի նախատեսում. Պատգամավոր ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղի ադրբեջանցիներին Արցախ վերադարձնելու վերաբերյալ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Աշխարհում կա՞ մի պետություն, որը ծնի այնպիսի ղեկավար, ով թշնամու օգտին քարոզում է թշնամուց է՛լ ավելի մեծ էնտուզիազմով. Անդրանիկ Թևանյան Լարված իրավիճակ և քաշքշոց Վարդենիսի ավագանու անդամների միջև ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր գերիներին 24-ամյա աղջկան գտել են անգիտակից վիճակում. բնակարանում թմրամիջոց ու արնանման հետքեր են հայտնաբերվել Ամենօրյա ռեժիմով իշխանություններին տեսնելը շատ տհաճ է. նրանց լպիրշությունը շատ զզվելի է. Արեգնազ Մանուկյան Շղթան շարունակվում է. ահա թե ինչի են հանգեցրել «բարեփոխումները». 168.am Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք. մահացել է 11 քաղաքացի Ե՞րբ կկայանա Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն Դեկտեմբերի 20-25-ը ոչնչացվել է 173 հատ արկ ու զինամթերք, մաքրվել՝ 92 400 քմ տարածք Հայաստանին 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերվել Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման թուրքական նախապայմաններից մեկը հայտնի է Աճե՞լ, թե՞ նվազել է դոլարը․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Շենքի բակում վիճաբանություն է եղել, հայտնաբերվել են ինքնաշեն ատրճանակ, արնանման հետքեր Ինչպիսին է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում Հրդեհ անասնագոմում. ծխահարվել և անկել են մի շարք կենդանիներ Ո՞ր մարզերում այսօր լույս չի լինի «Հրապարակ». Դավիթ Տոնոյանը հանդես կգա սենսացիոն բացահայտումներով «Հրապարակ». Արա Այվազյանը վերադառնում է «Հրապարակ». Խորհրդարանականներից կազմված պատվիրակություն կայցելի ԱՄՆ. ընդդիմադիրներից ովքեր կգնան Դատարանն այսօր հերթական անգամ փաստել է, որ Փաշինյանի խոսնակը զրպարտություն է հրապարակել Վանեցյանի մասին. փաստաբան Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում․ Առուշ Առուշանյանի ուղերձը գորիսեցիներին Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են ՎԱԶ 21099-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության Камаз-ը․ կա 5 վիրավոր Հրազդանի տներից մեկի մոտակա անասնագոմում հրդեհ է բռնկվել Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստանում ազատորեն գործում է թուրք-ադրբեջանական քարոզչամիջոց․ Ավետիք Իշխանյան Պարեկայինները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Ախր Սովետի թիվը չի, և հիմա դժվար է տվյալները թաքցնել. պատգամավորը՝ Փաշինյանի փաստերի մասին Կապանում հյուպատոսություն բացելն ազդակ է առ այն, թե Իրանի համար որքան կարևոր է Սյունիքը․ Ոսկանյան