Բլինկենը Երևանին և Բաքվին կոչ է արել՝ սահմանազատում և սահմանագծում սկսել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին՝ ակտիվ երկխոսություն սկսել հումանիտար հարցերի շուրջ: Փոխանցում է Sputnik Азербайджан-ը:
«Մենք ողջունում ենք երկու երկրների կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերսկսումը։ Կոչ ենք անում կողմերին՝ առաջընթացի հասնել հումանիտար հարցերի, այդ թվում ՝ ռազմագերիների, ականազերծման, անհայտ կորածների, մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննության հարցում», - ասել Է նա ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ՝հույս հայտնելով, որ կհաջողվի առաջընթացի հասնել այդ ուղղությամբ:
Բլինկենը նաև կոչ է արել Բաքվին և Երևանին՝ սկսել սահմանազատում և սահմանագծում, վերականգնել տնտեսական և տրանսպորտային հաղորդակցություններև,«ինչպես նաև շարունակել փոխգործակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»:
