Սայաթ Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր կայացած դատական նիստի ընթացքում բավարարեց Սայաթ Շիրինյանի պաշտպան Բենիկ Գալստյանի միջնորդությունն առ այն, որ Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացվի։
Հիշեցնենք, որ Շիրիյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը: Շիրինյանի հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Բենիկ Գալստյանի խոսքով, իր պաշտպանյալը քրեական գործի նախաքննության ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ։
