Լարված իրավիճակ՝ Գեղարքունիքի մարզում. բնակիչները դեմ են մարզպետի նշանակմանը
Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքում իրավիճակը լարված է:
Մարզպետը Գեղամավանի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել 34 տարի գյուղապետ աշխատած, 2016 թվին մերժված Մնացական Վարդանյանին:
Գյուղացիները պահանջում են մարզպետից հաշվի առնել իրենց կարծիքը և չնշանակել մի մարդու, ով տարիներ շարունակ գյուղը թալանել է և անցնում է քրեական գործերով: Նշենք, որ պաշտոնավարման ընթացքում Մնացական Վարդանյանը մշատպես հայտնվել է սկանդալների կենտրոնում:
Այս պահին գյուղապետարանի շենքը փակ է , գյուղացիները պահանջում են մարզպետին:


