ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է «Լավրովի պլանի» մասին ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությանը
ւնքների ճանաչումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ հանդիպումներին, շրջափակման վերացում, սահմանների բացում, ուժի չկիրառման վերաբերյալ կողմերի պարտավորությունների ընդունում, Լաչինի միջանցքի կարգավիճակի եւ լայնության հարցի լուծում՝ հաշվի առնելով Ադրբեջանին Քարվաճառի եւ Լաչինի շրջանների վերադարձը»,-հիշեցրել են նախարարությունում։
«Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, առաջարկները, որոնք բանակցությունների սեղանին էին մինչեւ 2020 թվականի աշուն, բառացիորեն ենթադրում էին հետեւյալը. ԼՂ իրավական կարգավիճակի վերջնական որոշում կողմերի համաձայնեցրած ժամկետում, ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո համազգային քվեարկություն, ԼՂ բնակչության ազատ կամարտահայտություն՝ միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան»,-հավելել են ԱԳՆ-ում։
«Միեւնույն ժամանակ, քվեարկության դրված հարցի կամ հարցերի ձեւակերպումը ոչնչով չի սահմանափակվելու, իսկ ցանկացած արդյունք հարգվելու է կողմերի կողմից»,-նշել են ԱԳՆ-ում։
«Այդ առաջարկները, թեեւ հնարավոր չեղավ հասնել ամբողջական համաձայնության, չմերժվեցին ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում»,- նշել են ԱԳՆ-ում։
«Փաստերը խոսուն են. բաց է թողնված խաղաղ կարգավորման բազմաթիվ հնարավորություններ, ընդ որում` ոչ Ռուսաստանի մեղքով»,- նշել են նախարարությունից։
«Եվս մեկ անգամ համեմատեք համանախագահների նշված առաջարկները ներկա իրավիճակի հետ եւ հետեւություններ արեք»,- կոչ են արել ԱԳՆ-ում։
«ՌԴ ԱԳՆ-ն միշտ հարգանքով է մոտենում այլ երկրների հասարակական կարծիքին, նույնիսկ եթե համաձայն չեն դրա հետ։ Դա կրկնակի ճշմարիտ է, երբ խոսքը մեր դաշնակիցների եւ բարեկամների մասին է, որոնց պատկանում է Հայաստանը»,- նշել են նախարարությունից։
Նրանք հավելել են, որ ցանկացած հասարակությունում կարծիքներն ու գնահատականները տարբեր են, իսկ մեդիատարածության մեջ ակնհայտ կանխակալ դատողություններ են տարածվում, որոնք հաճախ քաղաքական մանիպուլյացիաների արդյունք են:
«Խորապես ցավալի է, որ որոշ հայ քաղաքական գործիչներ ոչ միայն չեն հերքում Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի «հանձնման» մասին անհեթեթ» մտքերը, այլ, ըստ էության, համաձայն են նման անհիմն դատողությունների հետ»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
«Ռուսաստանի Դաշնության բոլոր ջանքերը, այդ թվում՝ աջակցությունը 44-օրյա պատերազմի դադարեցմանը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների ստորագրումն ու իրականացումը, հաստատման կարիք չունեն»,- նշել են գերատեսչությունում։
«Ռուսաստանը չափազանց շահագրգռված է օգնելու հայերին եւ ադրբեջանցիներին` շրջել իրենց հարաբերությունների ցավոտ էջերը, նպաստել խաղաղությանը, կայունությանը եւ բարգավաճմանը Հարավային Կովկասում»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ-ն։
