«Փաստ». Արտաքին վեկտորի փոփոխության հարցը «միս ու արյուն» է ստանո՞ւմ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ կհանդիպի արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, հանդիպման օրակարգը բավական հագեցած է, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների հստակեցման նպատակով ենթադրվող սահմանագծման և սահմանազատման խնդիրը, այդ գործընթացում ՀՀ կողմից կիրառվող փաստաթղթերի, քարտեզների օգտագործման հարցը, հայ-թուրքական օրակարգի հետ կապված թեման և այլն:
Ի դեպ, հաջորդ իսկ կետը վերաբերում է եվրաինտեգրման գործընթացի խթանմանը: Փաստացի, հաստատվում են տեղեկությունները, որ իշխանական ու իշխանամերձ շրջանակներում շատ ակտիվ քննարկվում է ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության դադարեցնելու հարցը, թեպետ Փաշինյանն իր վերջին ասուլիսում նշել էր, թե չի կարծում, թե կդիտարկվի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը:
Ի դեպ, արտախորհրդարանական ուժերի այս միավորը, որ ստեղծվել է Փաշինյանի նախաձեռնությամբ, արդեն գրեթե ամբողջությամբ կազմված է մերձիշխանական ուժերից, առավելապես՝ արևմտապաշտ, առավել ևս, որ վերջերս խորհրդի կազմը լքեց նաև «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
