Ահազանգեր Աբովյանի ընտրատեղամասերից
168.am-ը գրում է
Կոտայքի մարզի Աբովյան համայնքի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն ահազանգեր կան որոշ ընտրատեղամասերից. 29/20 ընտրատեղամասում, օրինակ, ըստ մեր աղբյուրի, ՔՊ-ական հանձնաժողովականներն ընտրողներին ուղղորդում են եւ անգամ քվեաթերթիկի վրա մատով ցուցումներ տալիս:
Հիշեցնենք՝ Աբովյանում համայնքապետի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հանրապետություն» կուսակցությունները:
