Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր պարտությունների շղթան. Արթուր Խաչատրյան
Ընտրությունների արդյունքների թերևս ամենալավ գնահատականը տվել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով, որ ՔՊ-ն ձախողվել է այս ընտրություններում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագորղների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթւոր Խաչատրյանը։
«Ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուների հանդեպ եղել են հալածանքներ, քրգործեր ու սպառնալիքներ կային։ Իշխանությունն իր ողջ վարչական ռեսուրսն էր կենտրոնացրել այս ընտրություններում և աւյսքանով հանդերձ պարտվել է։ 36 համայնքներից ընդամենը 15-ում են նրանք կարողացել այնքան ձայն հավաքել, որպեսզի միանձնյա իշխանություն ձևավորեն,մ իսկ 21-ից 8-ում միայնակ, 13-ում կոլաիցիայի միջոցով կարող են տեղական իշխանություն ձևավորել։ Փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ի համեմատ այս տարվա հունիսի ընտրություններում 200 հազարով ավելի քիչ ձայն է ստացել և շարունակում է պարտությունների շղթան, և սա շարունակական գործընթաց է։ Երբ ասում են, որ ունեն ժողովրդի տված մանդատը, որ քարտ բլանշ ունեն և կարող են անել ամեն ինչ, տեսնում ենք, որ այդ մանդատը քիչ-քիչ նվազում է»։,- նկատեց Խաչատրյանը
