Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փլուզվում է․ Ագնեսա Խամոյան
Ակնհայտ է, որ շատ խոշոր համայնքներում Նիկոլ Փաշինյանն այլևս կորցրել է իր իշխանությունը։ Այս մասին այսօր ԱԺ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փլուզվում է, և այսօրվա իր գրառումը նաև դրա ապացույցն էր, չնայած նրան, որ երեկ իշխանական պատգամավորները, ինչ-որ թվեր հնչեցնելով, ուզում էին տպավորություն ստեղծել, թե ՔՊ-ն շարունակում է ունենան իշխանություն ՀՀ-ում»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ քարոզարշավի ըտնթացքում աննախադեպ ճնշումներ են դործադրել․ թեկնածուներից մեկի եղբորը, մյուսի աներոջն են ձերբակալել և այլն։
«Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցության հավաքած ձայներն ընդամենը վարչական ռեսուրսի և ահռելի քանակությամբ կիրառված ճնշումների արդյունք են։ Թող չփորձի ցույց տալ, թե ժողովրդավար ընտրություններ է փորձել կազմակերպել։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը անվտանգությունը հակադրում է ժողովրդավարությանը կամ հակառակը՝ ժողովրդավարությունն է հակադրում անվտանգությանը։ Դա ինձ համար հետաքրքիր բացահայտում էր»,- նկատեց Խամոյանը։
