Փաստը մեկն է՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքն ամենամեծ ընդդիմադիր ուժն է․ Ագնեսա Խամոյան
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը պարտվում այն ընտրություններում, որոնց չեն մասնակցում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Այսպիսի հարց ուղղեցին Աժ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին։
Ի պատասխան պատգամավորը նշեց հետևյալը. «Հայաստան» դաշինքը որպես նախընտրական միավոր համապետական ընտրություններին մասնակցում էր հստակ նպատակով՝ վերցնել իշխանությունը: Իշխանությունը կայուն է, ընդդիմությունը՝ փոփոխական: Ինչպես նախորդ, այնպես էլ այս ՏԻՄ ընտրությունների ժամանակ դրանք կարելի է դիտարկել որպես մարտավարական քայլեր: «Հայաստան» դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ն համայնքների մեծ մասում մասնակցություն է ունեցել: Կարևորը ոչ թե այն է, թե ինչու «Հայաստան» դաշինքը որպես մեկ միավոր չէր մասնակցում ընտրություններին, որոցվհետև «Հայաստան» դաշինքը ստեղծված է եղել համապետական ընտրություններին մասնակցելու համար, ոչ թե ՏԻՄ ընտրություններին: Կարող եք նկատել, որ շատ թեկնածուներ հանդես են եկել իրենց անուններով դաշինքներով՝ ընդգծելու համար ընտրությունների տեղային բնույթը։ Այստեղ կարևորը ոչ թե «Հայաստան» դաշինքի մասնակցելն է, այլ փաստը, որ մենք իշխանության փլուզման ականատես ենք լինում: Ամենակարևոր հանգամանքն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փլուզվում է: Փաստը մնում է մեկը, որ արդյունքում ամենամեծ ընդդիմադիր ուժը, ցանկալի տարբերակը դրաձել է «Հայաստան» դաշինքը։ Եթե Ռոբերտ Քոչարյանը չմասնակցեր համապետական ընտրություններին, ու Նիկոլ Փաշինյանը հաղթեր, նույն ջանասիրությամբ Ռոբերտ Քոչարյանին մեղադրելու էին, որ չմասնակցեց ու թույլ տվեց ՆԻկոլ Փաշինյանի իշխանությանը վերարտադրվել։ Փաստը մեկն է՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքն ամենամեծ ընդդիմադիր ուժն է»։
