Կայքի արխիվացված տարբերեկ
Երևան, 16.Ապրիլի.2026, 00:00
Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է Հայաստան վերադարձած ռազմագերիների անունները Բաքուն հայտնել Է Երևանին 5 հայ զինծառայողի վերադարձնելու մասին Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին․ ԱՀ ԱԱԾ Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, Փաշինյանի սպանության նախապատրաստություն չի եղել․ պաշտպաններ Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստանը սկսել է խժռել իր զավակներին». գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը կալանավորվեց

Կառավարությունը մեծացնում է պարտքի բեռը, բայց չի կարողանում օգտագործել տնտեսության զարգացման վրա․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը ներկայացրել է վերլուծություն 2022 թվականի ՀՀ  պետբյուջեի նախագծի  վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

2022թ․ համար ՀՀ կառավարությունը կանխատեսել է 7%, իսկ «բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում»՝ 9% տնտեսական աճ։ Կանխատեսվող տնտեսական աճը, ի թիվս այլ միջոցառումների, կառավարությունը նախատեսում է իրականացնել տնտեսական ներուժի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման միջոցով, մասնավորապես․

պետական ներդրումներ ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալի զարգացմանը միտված ոլորտներում,

գործարար միջավայրի բարելավում,

տեխնոլոգիական առաջընթացի ապահովում,

տնտեսության արտահանելի հատվածի և արտահանման խթանմանն ուղղված քաղաքականությունների իրականացում։

Կառավարությունը նաև հայտարարում է, որ «գործարար միջավայրի բարելավման արդյունքում կավելանան ներքին և օտարերկրյա միջոցներով ֆինանսավորվող մասնավոր ներդրումները»։

Կառավարության հաշվարկները խնդրահարույց են․ չհիմնավորված լավատեսական կանխատեսման նպատակը զուտ քաղաքական է և միտված է սուտ խոստումների միջոցով զսպելու օրեցօր վատթարացող սոցիալ-տնտեսական պայմաններում ապրող մեր քաղաքացիների զայրույթը և անհաջող փորձ է արցախյան 44 օրյա պատերազմում պարտությունից հետո ստեղծված իրավիճակը ներկայացնելու որպես «նոր հնարավորությունների դարաշրջան»։  

Մինչև հաջորդ տարվա կանխատեսումներին անցնելը համառոտ կերպով անդրադառնանք 2021 թ․ տնտեսական արդյունքներին։

Նախնական տվյալներով 2021 թ․ 3-րդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության տնտեսական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է ընդամենը 2,66%[1]։

3 եռամսյակի կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը (2021 թ․ հունվար-սեպտեմբերը 2020 թ․ հունվար սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 4,4%[2]։ Ընդ որում, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է ընդամենը 0,7%-ով, իսկ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազել է 1,5 %-ով։ Աճն ապահովել են շինարարությունը, առևտուրն ու ծառայությունները, այսինքն՝ հիմնականում ոչ արտահանելի ճյուղերի հաշվին։ Գյուղատնտեսությունում անկումն ավելի մեծ չէ, քանի որ ձկնորսությունն աճել է 3,3%-ով։ 10 ամիսների կտրվածքով ՏԱՑ աճի տեմպը դանդաղել է կազմելով ընդամենը 4,3%։ Ընդ որում, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը ՏԱՑ հաշվարկի մեջ ներառված չէ (ներառվում է միայն եռամսյակային հաշվետվություններում)։

Հաշվի առնելով վերոգրյալն, ինչպես նաև պետական կապիտալ ծախսումների և մասնավորի կողմից կապիտալ ծախսումների ցածր մակարդակը (այս հարցին կանդրադառնանք ստորև), կառավարության կողմից հայտարարված սպասվող 6,5%-անոց տնտեսական աճն իրատեսական չենք համարում։ Այդ ցուցանիշին չեն հավատում ո՛չ կառավարությունում, ո՛չ կենտրոնական բանկում։

2017-2021 թթ․ Հայաստանի Հանրապետության ՀՆԱ իրական աճի միջին արժեքը կազմել է 3,88%: Իհարկե, այս ցուցանիշի վրա էական ազդեցություն է ունեցել 2020 թ․ 7,4% տնտեսական անկումը։ Փորձագիտական գնահատումներով մեր երկարաժամկետ տնտեսական աճի պոտենցիալը 3,5 – 4,5%-ի կարգի է։ Կենտրոնական բանկի գնահատականներով մեր երկարաժամկետ աճի պոտենցիալը 3,5%։ Այս դեպքում հարց կառաջանա, թե ավելի բարձր տնտեսական աճ ինչպես է արձանագրվել նախորդ տարիներին (2020 թ․ չհաշված)։ Նշեմ, որ 2019 թ․ 7,6% տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է եղել առևտրի և ծառայությունների աճով (5,4%)։ Ակնհայտ է, որ «աճն» արձանագրվել է մանրածախ առևտրում ստվերի կրճատման արդյունքում, ինչն, իհարկե, դրական երևույթ է, սակայն իրական աճ չէ։ Հիշեցնեմ, որ Փաշինյանը իր հայտնի 100 փաստերի ընդհատված սերիալում պարբերաբար նշում էր ՀԴՄ կտրոնների թվի աճի մասին։ Երևի նկատել եք, որ 100 փաստերի սերիալն էլ չկա, չկա նաև այն ռեստորանը, որտեղ Փաշինյանին ՀԴՄ կտրոն չէին տվել, չկա նաև Քարվաճառը, որտեղ գտնվում էր այդ ռեստորանը։

 

Աղյուսակ 1 ՀՆԱ աճ

 

2017

2018

2019

2020

2021 (կանխատեսվող)

ՀՆԱ իրական աճ (%)

7,5

5,2

7,6

- 7,4

6,5

 

Տնտեսությունը դեռևս չի վերադարձել 2019 թ․ մակարդակին։ Մեկ տարվա ընթացքում երկարաժամկետ պոտենցիալից 55-75%-ով բարձր (3,0-3,5 տոկոսային կետով) տնտեսական աճն իրատեսական չէ, մանավանդ հաշվի առնելով, պատերազմի ժամանակ տնտեսական պոտենցիալի կորուստը չի վերականգնվել, աշխարհաքաղաքական, անվտանգային և ներքաղաքական ռիսկերը ոչ միայն չեն նվազել այլև ահագնացել են, իսկ պղնձի գների շուրջ անորոշությունը պահպանվում է։ Ուրբաթ օրվա դրությամբ Լոնդոնի մետաղական բորսայում պղնձի պայմանագրային գներն անկման միտում են ցուցաբերում[3]։

Գծապատկեր 1 Պղնձի գնի կանխատեսումներ

Այսօրվա դրությամբ այս տարվա պատկերն ամբողջացնենք նաև գնաճի մասին համառոտ ակնարկով[4],[5]։ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 3-րդ եռամսյակում 12-ամսյա գնաճը (2021թ. սեպտեմբերը 2020թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 8,9% (2021թ. նոյեմբերը 2020թ. նոյեմբերի նկատմամբ՝ 9,6%):

Աղյուսակ 2 12 ամսվա գնաճ

Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգիչ (ԱՍԸՆԴ) երկու նիշ մակարդակ

2021 թ․ սեպտեմբերը 2020 թ․ սեպտեմբերի նկատմամբ (%)

2021 թ․ նոյեմբերը 2020 թ․ նոյեմբերի նկատմամբ (%)

 

Սպառողական գների ինդեքս

8,9

9,6

Այդ թվում

սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք

15,4

16,9

Այդ թվում

Բանջարեղեն

64,5

63,5

յուղեր և ճարպեր

27,1

21,1

Մսամթերք

9

8

Հաց

9,8

14

«Իշխան» ձկնատեսակ

31,6

 

կաթնամթերք

10

13,3

ձու

27,4

26,2

Պանիր

6,3

11,1

շաքար և շաքարավազ

31,1

20,6

 

Անդրադառնանք 2022թ․ պետական բյուջեի վերաբերյալ որոշ ասպեկտներին։

2021 թ․ հոկտեմբերի Արժույթի միջազգային հիմնադրամը 2021 թ․ համաշխարհային տնտեսության աճի տեմպի կանխատեսումը 6,0%-ից իջեցրել է մինչև 5,9%, իսկ 2022 թ․ կանխատեսումը 4,9% է։ Այսինքն, եկող տարի համաշխարհային տնտեսական աճը դանդաղելու է[6]։

Համաձայն բյուջեի նախագծի 1․32 գծապատկերի իրական ՀՆԱ կանխատեսման հավանականությունների բաշխումը շեղված է դեպի 7%-ից ցածր արժեքներ։

Գծապատկեր 2 Իրական ՀՆԱ աճի կանխատեսման հավանականությունների բաշխումը (2022 թ․ Պետ բյուջեի նախագիծ)

Աղյուսակային ներկայացումից ավելի ակներև է, որ 7%-ից ցածր աճի հավանականությունն ամենամեծն է։

Աղյուսակ 3 Իրական ՀՆԱ աճի կանխատեսման հավանականությունների բաշխումը

Տնտեսական աճի միջակայքը, %

Տնտեսական աճի` տվյալ միջակայքում ձևավորվելու հավանականությունը, %

2022 I եռ.

2022 II եռ.

2022 III եռ.

2022 IV եռ.

1-3

11.9

12.8

13.1

13.6

3-5

21.4

21.0

20.8

20.5

5-7

28.6

27.0

26.2

25.2

7-9

24.1

22.8

22.3

21.3

 

Չնայած ըստ ֆինանսների նախարարության կանխատեսումների, ամենամեծ հավանականությունն ունի 5-7% տնտեսական աճը, սակայն որևէ կերպ չի կարելի պնդել, որ այդ միջակայքի վերին սահմանային արժեքն ամենահավանականն է։ Գծապատկերի և աղյուսակի տրիվիալ վերլուծությունը հուշում է, որ ամենահավանական արժեքը պետք է լինի 5,5-6%-ի շրջակայքում։

Կենտրոնական բանկի կանխատեսումները շատ ավելի համեստ են։ 3-րդ եռամսյակի գնաճի հաշվետվության[7] մեջ տնտեսական աճի կանխատեսումներն ունեն հետևյալ պատկերը։

Գծապատկեր 3 Տնտեսական աճի ԿԲ կանխատեսումը

Հավելենք, որ Հայաստանի համար Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի աճի կանխատեսումները 2022 թ․ համար ավելի համեստ են քան կառավարության կանխատեսումները, համապատասխանաբար՝ 4,5 և 4,3%։

Կառավությունն ակնկալում է, բարձր տնտեսական աճ ապահովել մեծացնելով պետական կապիտալ ծախսերը՝ հիմնականում ճանապարհաշինություն և ջրամբարաշինություն։ 2022 թ․ համար կառավարությունը բյուջետավորել է 346,5 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ (ՀՆԱ 4,4%)՝ մոտ 120 մլրդ դրամով ավելի քան 2021 թ․ ճշգրտված պլանը։

Կապիտալ ներդումներ կատարելու ՀՀ կառավարության ունակությունը խիստ կասկածելի է․ կառավարությունը խրոնիկ կերպով թերակատարում է կապիտալ ներդրումների իրականացումը։ 2017-2021 թթ․ կապիտալ ծախսերը պլանավորված են եղել միջինում 207,6 մլրդ ՀՀ դրամ։ Հինգ տարվա կտրվածքով միջին կատարողականը կազմել է 78% (2021 թ․ 9 ամիսների կատարողականը կազմել է 68,3%։ Հաշվարկների համար, որպես տարվա կատարողական ընդունվել է այդ թիվը[8])։ 2018 և 2019 թթ․ կապիտալ ծախսերի կատարողականը, համապատասխանաբար, կազմել է 74% և 73,5%։ Այսպիսով, միջինում, տարեկան կատարվել է 163 մլրդ ՀՀ դրամի կապիտալ ծախս (տե՛ս Աղյուսակ 3)։  Փաստորեն, պլանավորում է կատարել 346,5 մլրդ դրամի կապիտալ ծախս, ինչն ավելի քան կրկնակի ավել է, քան հինգ տարիների միջին արժեքը։

Որպես կապիտալ ծախսերի թերակատարման հիմնական պատճառ նշվում է գնումների գործընթացի սխալ կազմակերպումը, այսինքն՝ վատ կառավարումը։ Սակայն, որևէ գնահատական չկա, արդյոք երկրում առկա մարդկային (ներառյալ մասնագիտական) և նյութական (մեքենա սարքավորումներ և հումքային բազա) ռեսուրսները բավարար են նման ծավալի շինարարություն իրականացնելու համար։

Աղյուսակ 4 Կապիտալ ծախսեր

Կապիտալ ծախսերի ամենացածր կատարողական 2021 թ․ 3 եռամսյակների ապահովել են հետևյալ գերատեսչությունները․

Աղյուսակ 5 Կապիտալ ծախսեր

Գերատեսչություն

9 ամիսների ճշտված պլան

Փաստացի

Կատարողական (%)

ՀՀ ֆինանսների նախարարություն

489600

950

0,2

ՀՀ արդարադատության նախարարություն

3745987.7

165807.19

4,4

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

1166327.5

115802.6

9,9

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Բնակարանային ապահովում

Բնակարանային շինարարություն

2,460.484,9

 

 

710000

710000

814,576,72

 

 

119303.94

119303.94

33,1

 

 

16,8

16,8

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Ապահով դպրոց

Կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավում

Կրթության որակի ապահովում

7035538.9

 

 

2084700.2

300638.3

 

 

 

3620065.9

3158576.55

 

 

628148.63

74235.8

 

 

 

1970571.62

44,9

 

 

30,1

24,7

 

 

 

54,4

Էկոնմիկայի նախարարություն

5580774.3

2832934.44

50,8

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

67514768.7

36988557.01

54,8

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

Պետական պահպանության ապահովում

Ազգային անվտանգություն

Ազգային անվտանգության համակարգի տեխնիկական հագեցվածության բարելավում

2698740.2

 

63000

 

 

2635740.2

 

282092.6

 

796754.9

 

60000

 

 

736754.9

 

44221.6

29,5

 

95,2

 

 

28,0

 

15,7

 

 

Ընդ որում, պետական ընթացիկ ծախսերի կատարողականն ավելի բարձր է քան կապիտալ բյուջեի կատարողականը՝ 92,8%։ Օրինակ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդհանուր կատարողականը 73,1% է։ Նշենք, որ աշխատավարձի ինը ամսվա բյուջեն կատարված է 96,2%-ով, արտասահմանյան պաշտոնական գործուղումների բյուջեն՝ 99,9%-ով։ Փոխարենը, «Մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման» ծախսերը կազմել են 545.7 մլն դրամ կամ ծրագրված ցուցանիշի 44%-ը, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ միջոցներն օգտագործվել են «ըստ անհրաժեշտության»: Հարց է առաջանում․ «իսկ ինչու՞ եք շուրջ 1,5 անգամ ավել գումար բյուջետավորել, եթե այդքան անհրաժեշտ չէր»։ Պատասխանն ակնհայտ է․ որ շեփորահարեն թե ինչքան շատ փող են ուղղում մարզերի զարգացմանը։ Արդյունքում, այլ ոլորտի ծախսերի համար, օրինակ՝ պաշտպանության, այլևս գումար չի բավարարել։ Իսկ միգուցե՞ մարզերի զարգացման համար անհրաժեշտ էր հենց այդքան գումար կամ նունիսկ ավելին, բայց իշխանություններն ապիկար են գտնվել անհրաժեշտ ծրագրերն իրականացնելու համար։

Կապիտալ ներդրումներ կատարելու ունակությունից բացի, անհրաժեշտ է անդրադառնալ նաև այդ ներդրումների արդյունավետությանը։ Կառավարությունը, որպես արտաքին օժանդակություն, նախատեսում է ներգրավել 229,1 մլրդ դրամի վարկ։ Վարկի գումարը ներդրվելու է կապիտալ շինարարության մեջ այն ակնկալիքով, որ այն կմեծացնի տնտեսության աճի պոտենցիալը։ Սակայն, ներդրումների տնտեսական արդյունավետության որևէ հաշվարկ ներկայացված չէ, հայտնի չէ արդյոք ներդրումներն իրենց կարդարացնեն, թե՞ կավելացնեն արտաքին պարտքը, առանց այդ պարտքը սպասարկելու միջոցներ ստեղծելու։ Կան էական ռիսկեր, որ Հայաստանը կարող է հայտնվել «ենթակառուցվածքային պարտքային ծուղակում»։

Չնայած գործարար միջավայրի բարելավումը կառավարությունը հռչակել է որպես գերակայություն և նաև այդ հանգամանքով է պայմանավորում տնտեսության աճի բարձր տեմպերը, սակայն բյուջեի նախագծում հստակ չի ներկայացվում, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկվելու և դրանք տնտեսական ինչ արդյունք են ունենալու։ Փաստենք, իշխող քաղաքական ուժի կողմից ձևավորած իրար հաջորդող կառավարությունների գործունեության արդյունքում ներդրումների ծավալն էապես նվազել է։ Մասնավորապես, 2021 թվականի երկրորդ եռամսյակի դրությամբ օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են ընդամենը 42,8 մլն ԱՄՆ դոլար։ Զուտ միջազգային ներդրումային դիրքը 2021 թ․ երկրորդ եռամսյակի դրությամբ կազմել է – 10,9 մլրդ ԱՄՆ դոլար։ Համեմատության համար՝ 2018թ․ երկրորդ եռամսյակի դրությամբ, երբ պրն․ Փաշինյանը ստանձնել է վարչապետի պաշտոնը, այն կազմել է – 9,05 մլրդ, իսկ 2020 թ․ նույն ժամանակահատվածի դրությամբ՝ - 10,2 մլրդ ԱՄՆ դոլար։ Ակտիվներում օտարերկրյա ուղղակի ներդրումներ 2021 թ․ երկրորդ եռամսյակի դրությամբ կազմել են 518 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2020 և 2018 թթ․ նույն ժամանակահատվածի դրությամբ համապատասխանաբար՝ 547,7 և 677,7 մլն ԱՄՆ դոլար։

Էապես նվազել են նաև հիմնական միջոցներում ներդրումները։ 2018-ից ի վեր մասնավոր ընկերությունների ներդրումների ծավալները նվազում են։ Ակնկալվում է, որ 2021 թ․ հիմնկանում միջոցներում մասնավոր ընկերությունների ներդրման իրական աճը կկազմի ընդամենը 0,6%։ Ամենևին ընկալելի չէ կառավարության կանխատեսումը, որ մասնավոր ընկերությունների ներդրումները շեշտակի աճ կարձանագրեն և 2022 թ․ կկազմեն 15,6%: Նմանապես, արժանահավատ չեն կառավարության սպասումները, թե հիմնական միջոցներում պետական ներդրումների իրական աճը կկազմի 46,2%:

Աղյուսակ 6 ՀՆԱ ծախսային բաղադրիչների իրական աճերը, %

 

2017

2018

2019

2020

2021

2022

Փաստ

փաստ

փաստ

փաստ

սպասում

Ծրագիր

Հիմնական միջոցներում ներդրումներ

9.7

4.8

4.4

-8.6

3.6

22.5

Պետական

9.9

3.4

13.7

7.5

15.6

46.2

Մասնավոր

9.7

5.1

2.6

-12.0

0.6

15.6

 

Այն որ ներդրումները չեն հորդում, բիզնեսը խուսափում է կապիտալ ծախսումներ կատարելուց վկայում է ևս մի շատ կարևոր հանգամանք։ 2021 թ․ հոկտեմբերի 31-ի դրությամբ ռեզիդենտ մասնավոր ձեռնարկությունների դրամային ցպահանջ ավանդները (ներառյալ հաշիվները) աճել են 40%-ով, ժամկետային ավանդները՝ 32%-ով: Հոկտեմբերի վերջի դրությամբ համապատասխանաբար կազմում են 316,45 մլրդ և 115,73 մլրդ դրամ։ Արտարժութային ցպահանջ ավանդներն աճել են 34%-ով, ժամկետային ավանդները նվազել են 1%-ով, համապատասխանաբար կազմելով 224,15 և 63,9 մլրդ դրամ։ Այսինքն, մասնավոր ձեռնարկությունները գերադասում են ավելի քան  720 մլրդ դրամ պահել բանկերում, որից 432 մլրդ դրամը՝ եկամուտ չապահովող հաշիվների վրա, քան ներդնել Հայաստանի տնտեսության մեջ։

Թեև արտահանման խթանումը հայտարարվել է 2022 թ․ առաջնահերթություններից ու տնտեսական աճի խթաններից մեկը, արտաքին առևտրի ոլորտը վատթարացման միտումներ է ցույց տալիս։ ՀՀ կառավարության գնահատականներով 2022 թ․ ընթացիկ հաշվի դեֆիցիտը և ապրանքների և ծառայությունների հաշվեկշիռ դեֆիցիտը համապատասխանաբար կավելանան 88% և 24%-ով, համապատասխանաբար կազմելով -455,6 մլն և -1,657 մլրդ ՀՀ դրամ։ Կդանդաղի արտահանումների աճը՝ 20,2%-ից ընկնելով մինչև 16,6%, ներմուծումները ծավալը կավելանա՝ 16,7%-ից 18,3%։ Էապես կդանդաղի դրամական փոխանցումների աճի տեմպը՝ 34,5%-ից 5%։

Այսինքն, արտահանումն առաջնահերթություն հռչակած կառավարությունն ինքն է ընդունում, որ արտաքին առևտրի ոլորտում իրավիճակը 2022 թ․ վատթարանալու է։ Ուստի դարձյալ ընկալելի չէ կառավարության լավատեսությունը։

Աղյուսակ 7 Արտաքին հատված

 

2018

2019

2020

2021

2022

Փաստ

փաստ

Փաստ

Սպասում

Ծրագիր

Արտաքին հատված (մլն ԱՄՆ դոլար)

Ընթացիկ հաշիվ

-875.9

-1,002.3

-478.7

-241.8

-455.6

Ապրանքների և ծառայությունների հաշվեկշիռ

-1,699.8

-1,794.8

-1,256.1

-1,334.6

-1,657.5

Արտահանում

4,941.7

5,718.1

3,762.6

4,521.2

5,270.7

Փոփոխություն, %

12.1

15.7

-34.2

20.2

16.6

Ներմուծում

6,641.5

7,512.9

5,018.7

5,855.8

6,928.2

Փոփոխություն, %

17.5

13.1

-33.2

16.7

18.3

Դրամական փոխանցումներ

1,136.2

1,143.8

1,040.2

1,398.8

1,468.7

 

Պետական պարտքի մասին։

ՀՀ 2022թ. պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն` 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը կկազմի 4,509 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 64.1%-ը, իսկ 2022 թվականի տարեվերջին այն կկազմի 5,029 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 63.9%-ը: Արտաքին պարտքը, համապատասխանաբար, կկազմի 3,3 տրլն և 3,56 տրլն դրամ։ 2021 թ, 3-րդ եռամսյակի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմում է 4․369,8 տրլն ՀՀ դրամ (9.038,1 մլրդ ԱՄՆ դոլար)։

2020 թ․ հաստատված պետական բյուջեով նախատեսվում էր հավելյալ պարտք ներգրավել ներքին ռեսուրսներից, սակայն փետրվարի 2-ին փետրվարի 2‑ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով, 3.875% տեղաբաշխման եկամտաբերությամբ արտարժութային պետական պարտատոմսեր։ Ընդ որում, ՀՀ 2021 թվականի վերանայված պետական բյուջեի համաձայն, պետական բյուջեի պակասուրդի զուտ ֆինանսավորումը արտարժութային պետական պարտատոմսերի հաշվին նախատեսվել էր 500 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով (241.9 մլրդ դրամ): «Հավելյալ 250 մլն ԱՄՆ դոլարի արտարժութային պարտատոմսերի թողարկումն արդյունք էր կապիտալի միջազգային շուկայում ձևավորված բարենպաստ միջավայրի, թողարկվող պարտատոմսերի նկատմամբ բարձր պահանջարկի ու պարտատոմսերի ցածր եկամտաբերության և նպատակ է ունեցել բարձրացնել պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման հնարավոր ռիսկերի կառավարելիության աստիճանը, ինչպես նաև նպաստել վճարային հաշվեկշռի արտաքին հատվածի կայունությանը: Արտարժութային պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված ավելցուկային գումարը (136.8 մլրդ դրամ) ուղղվել է կայունացման դեպոզիտային հաշվի համալրմանը:»

Աղյուսակ 8 ՀՀ պետական պարտքը

 

Առ 31.12.2020թ.

Առ 30.09.2021թ.

Փոփոխություն, գումար

Փոփոխություն

(%)

(մլրդ դրամ)

 

 

 

 

ՀՀ պետական պարտք, այդ թվում`

4,164.3

4,369.8

205.6

4.9%

ՀՀ կառավարության պարտք, այդ թվում՝

3,923.9

4,140.9

 

217.0

5.5%

 

ՀՀ կառավարության արտաքին պարտք

2,926.2

2,993.8

67.6

2.3%

ՀՀ կառավարության ներքին պարտք

997.6

1,147.1

149.5

5.0%

ՀՀ կենտրոնական բանկի պարտք (արտաքին)

240.4

229.0

-11.4

-4.7%

(մլն ԱՄՆ դոլար)

 

 

 

 

ՀՀ պետական պարտք, այդ թվում`

7,968.5

9,038.1

1,069.6

13.4%

ՀՀ կառավարության պարտք, այդ թվում՝

7,508.5

8,564.5

1,056.0

14.1%

ՀՀ կառավարության արտաքին պարտք

5,599.5

6,192.0

592.5

10.6%

ՀՀ կառավարության ներքին պարտք

1,909.0

2,372.5

463.5

24.3%

ՀՀ կենտրոնական բանկի պարտք (արտաքին)

459.9

473.6

13.6

3.0%

 

Արտաքին նպատակային վարկերի կատարողականը պլանավորվածից ցածր է։ Նշենք, որ, վարկերի տոկոսներն ավելի ցածր են, քան պարտատոմսերինը։ Արտաքին վարկերը, ի տարբերություն պարտատոմսերի, թիրախային են և կարող են ուղղվել միայն սահմանված ծրագրերի իրականացմանը։

Աղյուսակ 9 Արտաքին վակեր

 

2020թ. ինն ամիսների
փաստ

2021թ. ինն ամիսների ճշտված պլան

2021թ.ինն ամիսների
փաստ

Կատարողականը ճշտված պլանի նկատմամբ

(%)

Վարկերի և փոխատվությունների ստացում, այդ թվում`

167.5

65.5

43.5

66.5%

 Միջազգային կազմակերպություններ

158.1

58.2

36.2

62.2%

 Օտարերկրյա պետություններ

9.4

7.3

7.3

100.2%

 

2021 թ․ պետական բյուջեի պակասուրդը նախապես նախատեսված էր ֆինանսավորել ներքին ռեսուրսներից։ Սակայն, փետրվարի 2-ին տեղաբաշխվեցին արտարժույթով գնանշված պարտատոմսեր՝ 750 ամն դոլար գումարով։ Փաստորեն, նպատակային վարկերի փոխարեն պետությունը որոշեց դեֆիցիտը ֆինանսավորել «ազատ» պարտատոմսերով։ Ընդ որում, թողարկվել է ավելի շատ պարտատոմս քան նախատեսված էր։ Ավել թողարկվածը փոխանակվել է դրամի և ուղղվել կայունացման դեպոզիտային հաշվի համալրմանը։ Սա ոչ այլ ինչ է, քան դրամի փոխարժեքի կայունացման փորձ։ Ավել ներգրավված գումարը չի ուղղվել տնտեսության զարգացմանը։ Գանձապետական պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.06%, ավելի թանկ քան նույն ժամկետայնությամբ ու արտարժույթով բանկային ավանդները։ Այսպիսով, պետությունը դրամով և արտարժույթով պարտք է ներգրավում, որն ամբողջությամբ չի ծառայում տնտեսական աճին։

Ավելացնենք, որ եկամուտների ծրագրի գերազանցմամբ և ծախսերի համեմատաբար ցածր կատարողականով պայմանավորված ներքին աղբյուրներում գրանցվել է բյուջեի ազատ միջոցների՝ նախատեսվածից ավել աճ, որը ծրագրված 47.3 մլրդ դրամի փոխարեն կազմել է 232.9 մլրդ դրամ։

Ամփոփենք․ կառավարությունը մեծացնում է պարտքի բեռը, մարդկանցից, բիզնեսից, գումար է հավաքում, բայց չի կարողանում օգտագործել տնտեսության զարգացման վրա։

Անդրադառնանք 2022 թ․ բյուջեի սպասվող եկամուտներին և պլանավորված ծախսերին։

Համաձայն ՀՀ կառավարության կանխատեսումների, 2022 թ․ պետական բյուջեի եկամուտները կկազմեն մոտ 1,95 տրլն դրամ (որից հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 1,84 տրլն․ դրամ), 2021 թ․ սպասվող 1,65 տրլն դրամի դիմաց (որից հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 1,58 տրլն․ դրամ)։ 2022 թ․ եկամուտների սպասվող աճը նախորդ տարվա նկատմամբ կկազմի 17,5%՝ մոտ 290 մլրդ դրամ (հարկային եկամուտների և պետական տուրքերի աճը՝ 16.6%՝ 263 մլրդ դրամ): Նախորդ հինգ տարիներին հարկային եկամուտների միջին աճը կազմել է 9,68%, հարկային եկամուտների և պետական տուրքերի աճը՝ 10,08%։ Այսինքն՝ կառավարությունն ակնկալում է ոչ միայն աննախադեպ  ծավալի պետական եկամուտ, այլև եկամուտների ռեկորդային աճ։

 

Հարկ է նշել, որ կառավարությունն ակնկալում է, որ այս տարի հարկային եկամուտների հարաբերությունը ՀՆԱ նկատմամբ կհասնի իր պատմական առավելագույն արժեքին՝ 23,4%։ Ընդհանուր եկամուտներ հարաբերությունը ՀՆԱ նկատմամբ ակնկալվում է, որ կկազմի 24,7[9]

Բարձր եկամուտների կանխատեսումը, ի թիվս այլ գործոնների, մեծամասամբ պայմանավորված է տնտեսական աճի ոչ իրատեսական կանխատեսմամբ, ուստի չի կարող իրատեսական լինել։

Կառավարությունն ակնկալում է 2022 թ․ բյուջեի ծախսերը 2021 թ․ հաստատված ծախսերի համեմատ ավելացնել 18,3%-ով (338,35 մլրդ դրամով)։ Կապիտալ ծախսերը կազմելու են ընդհանուր ծախսերի 16%-ը։ 2021 թ․ համեմատ 66,9 մլրդ դրամով (32%) աճելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվող բյուջեն, այն դեպքում որ նախարարությունը փաստացի ձախողել է 2021 թ․ կապիտալ ծախսերը։ Էկոնոմիկայի նախարարության բյուջեն ավելանալու է 27%-ով (8,7 մլրդ դրամով)։ Հիշենք, որ էկոնոմիկայի նախարարությունը նույնպես 2021 թ․ կապիտալ բյուջեն ձախողել էր։ Պաշտպանության նախարարության բյուջեն պլանավորվում է ավելացնել ընդամենը 11%-ով (33,7 մլրդ դրամով)։ Հավանաբար ՀՀ կառավարություն պատրաստվում է խաղաղության դարաշրջանին և առաջնորդվում է ՀՀՇական «մեր պաշտպանությունը մեր անպաշտպանության մեջ է սկզբունքով»։ Հիշարժան է նաև Հայաստան-Սփյուռք ծրագրի բյուջեի 54%-ով կրճատումը։

Եզրակացություն

2022 թ․ ՀՀ կառավարությունը կանխատեսում է 7-9% տնտեսական աճ։ Նշված տնտեսական աճն ապահովելու համար կառավարության կողմից նախատեսվող միջոցառումներն են․

պետական ներդրումներ ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալի զարգացմանը միտված ոլորտներում,

գործարար միջավայրի բարելավում,

տեխնոլոգիական առաջընթացի ապահովում,

տնտեսության արտահանելի հատվածի և արտահանման խթանմանն ուղղված քաղաքականությունների իրականացում։

Սակայն, կառավարության կողմից վարվող քաղաքականությունը, մինչ այժմ արձանագրած համեստ արդյունքներն ու էական ձախողումները հիմք չեն տալիս ենթադրելու, որ կառավարությունը կկարողանա ապահովել իր խոստացած տնտեսական աճը։

Տնտեսական աճի ոչ իրատեսական կանխատեսումը ոչ իրատեսական է դարձնում նաև բյուջետային եկամուտների թիրախային արժեքը։

Անվտանգային սպառնալիքներին ու սոցիալական դժվարություններին ընդառաջ կառավարությունը գերադասում է գումար հատկացնել ակնահաճո, բայց անվտանգային և տնտեսական մարտահրավերները չլուծող ծրագրերի իրականացմանը։

Հանրապետությունում փակ ավտոճանապարհներ կան Գերիների ծնողներն այս պահին Կառավարության շենքի դիմաց նստացույց են անում (տեսանյութ) Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր Անցնող 2021 թվականը դժվար տարի էր բոլորիս համար. մեր գրեթե բոլոր կանխատեսումները, ցավոք, իրականացան. Արթուր Վանեցյան Կոտայքի մարզում 29–ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, որոնք դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին. Մամիկոն Ասլանյան Ի՞նչ եղանակ է սպասվում տոնական օրերին Նոր հաղթանակներ կռենք. Սեյրան Օհանյան Անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց, այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում. ՀՀ ՄԻՊ Արցախի ԱԳ նախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին Նոր տարում ազգային միասնականությամբ լծվենք մեր պետականությունը պաշտպանելու և ամրացնելու գործին. «Հայաստան» դաշինք Հաջորդ տարի՝ եռամսյակը չանցած, մենք կազատվենք այս իշխանություններից․ գեներալ Նոր տարին չի գալիս, որովհետև մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով, ով գողացավ հազարավոր երիտասարդների կյանքեր. Անդրանիկ Թևանյան Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Մյասնիկյան պողոտայում բախվել են Nissan-ն ու UAZ-ը, վերջինը կողաշրջվել է․ 15-ամյա պատանին հոսպիտալացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույց Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայրերով, նպատակաուղղված. Գեղամ Ստեփանյան Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Հայտնիների ամենաքննարկված թափանցիկ զգեստները (լուսանկարներ) Դորլաը փոքր-ինչ աճել է, եվրոն ու ռուբլին՝ նվազել. արտարժույթների փոխարժեքներն այսօր Տոնելու ոչ ցանկություն ունեմ, ոչ տրամադրություն. Տիգրան Աբրահամյան Չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու. աստղագուշակ Ինչ եղանակ է սպասվում տոնական օրերին Այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր օրը բերում է նոր կորուստներ և ավելի է վտանգում ապագան․ Վահե Հակոբյան Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու Երևանի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն Մեր թշնամիները այսպիսի երազանք՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով, չէին կարող երբևէ ունենալ․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)․ 168.am Գառնիկ Իսագուլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, պահվում է մեկուսացված, ցուրտ սենյակում Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարումը ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, առաջատարը Լևոն Արոնյանն է Դատարանը մերժել է նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը. Ռուբեն Մելիքյան Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած քաղաքական նոր տարրերը Տավուշի մարզում ՀՀ ՊՆ փոխգնդապետը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է Դատախազությունը ստացել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը Կառավարությունը վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներ կիրականացնի Պահանջում ենք դադարեցնել ՏԻՄ-երի վրա ապօրինի ազդեցություններն ու դրանց կազմակերպումը․ հայտարարություն Կաշառք ստանալու համար հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդը պարտադիր պետք է սիրի հայերին․ Արթուր Ղազինյան Սա խուժանապետության հաստատաման փորձ է մեր երկրում․ Սաղաթելյանը՝ Վարդենիսում հետընտրական խայտառակության մասին Կեղծ դիպլոմ, գողացված պետհամարանիշ. ԱԱԾ-ին խնդրում ենք ուսումնասիրել նաև մեր հրապարակումները Ինչո՞ւ է կառավարությունն իր ազգադավ քաղաքական օրակարգի գործիք դարձնում մեր մտավորականներին Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Օպել-ում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր Երևանում բախվել են Pontiac-ն ու Volkswagen-ը. նրանք հայտնվել են կանաչ գազոնում, կան վիրավորներ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար. Փաշինյանի այցը ՍԴ քրեապես պատժելի արարք է Հաջորդ տարի ևս ունենք գնաճի կանխատեսումներ. կառավարությունը դրա հետևանքները մեղմելու քայլեր չի նախատեսում. Պատգամավոր ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղի ադրբեջանցիներին Արցախ վերադարձնելու վերաբերյալ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Աշխարհում կա՞ մի պետություն, որը ծնի այնպիսի ղեկավար, ով թշնամու օգտին քարոզում է թշնամուց է՛լ ավելի մեծ էնտուզիազմով. Անդրանիկ Թևանյան Լարված իրավիճակ և քաշքշոց Վարդենիսի ավագանու անդամների միջև ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր գերիներին 24-ամյա աղջկան գտել են անգիտակից վիճակում. բնակարանում թմրամիջոց ու արնանման հետքեր են հայտնաբերվել Ամենօրյա ռեժիմով իշխանություններին տեսնելը շատ տհաճ է. նրանց լպիրշությունը շատ զզվելի է. Արեգնազ Մանուկյան Շղթան շարունակվում է. ահա թե ինչի են հանգեցրել «բարեփոխումները». 168.am Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք. մահացել է 11 քաղաքացի Ե՞րբ կկայանա Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն Դեկտեմբերի 20-25-ը ոչնչացվել է 173 հատ արկ ու զինամթերք, մաքրվել՝ 92 400 քմ տարածք Հայաստանին 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերվել Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման թուրքական նախապայմաններից մեկը հայտնի է Աճե՞լ, թե՞ նվազել է դոլարը․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Շենքի բակում վիճաբանություն է եղել, հայտնաբերվել են ինքնաշեն ատրճանակ, արնանման հետքեր Ինչպիսին է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում Հրդեհ անասնագոմում. ծխահարվել և անկել են մի շարք կենդանիներ Ո՞ր մարզերում այսօր լույս չի լինի «Հրապարակ». Դավիթ Տոնոյանը հանդես կգա սենսացիոն բացահայտումներով «Հրապարակ». Արա Այվազյանը վերադառնում է «Հրապարակ». Խորհրդարանականներից կազմված պատվիրակություն կայցելի ԱՄՆ. ընդդիմադիրներից ովքեր կգնան Դատարանն այսօր հերթական անգամ փաստել է, որ Փաշինյանի խոսնակը զրպարտություն է հրապարակել Վանեցյանի մասին. փաստաբան Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում․ Առուշ Առուշանյանի ուղերձը գորիսեցիներին Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են ՎԱԶ 21099-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության Камаз-ը․ կա 5 վիրավոր Հրազդանի տներից մեկի մոտակա անասնագոմում հրդեհ է բռնկվել Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստանում ազատորեն գործում է թուրք-ադրբեջանական քարոզչամիջոց․ Ավետիք Իշխանյան Պարեկայինները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Ախր Սովետի թիվը չի, և հիմա դժվար է տվյալները թաքցնել. պատգամավորը՝ Փաշինյանի փաստերի մասին Կապանում հյուպատոսություն բացելն ազդակ է առ այն, թե Իրանի համար որքան կարևոր է Սյունիքը․ Ոսկանյան