Արա Մարտիրոսյանը համերգի ժամանակ Հայկոյի երգը կատարելիս հուզվել է. հոտնկայս ծափերը երկար ժամանակ չեն դադարել (տեսանյութ)
Երգիչ Արա Մարտիրոսյանը երեկ՝ դեկտեմբերի 5-ին, մենահամերգով է հանդես եկել: Նա մի շարք երգեր է ներկայացրել, ինչպես նաև Հայկոյի հիշատակին նվիրված կատարել է Հայկոյի՝ «Խոսքեր չկան» երգը:
Ելույթի ավարտին Արան չի կարողացել զսպել հուզմունքը:
Հանդիսատեսը երկար ժամանակ հոտնկայս ծափահարում էր:
Հիշեցնենք, որ Հայկոն մահացել է սեպտեմբերի 29-ին: Բժիշկներն օրեր շարունակ պայքարում էին նրա կյանքի համար, սակայն նրանց չհաջողվեց փրկել սիրված երգչի կյանքը:
