Երդվում եմ հավատարիմ մնալ հորս՝ ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դավանած սկզբունքներին․ Ասպրամ Կրպեյան
«Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր Ասպրամ Կրպեյանը Ազգային ժողվում երդվեց։
«Հանուն համազգային նպատակների իրագործման, հանուն ազատ, անկախ և միացյալ Հայաստանի, երդվում եմ․ հավատարիմ մնալ հորս՝ ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դավանած սկզբունքներին և բացառիկ անմնացորդ նվիրումին՝ առ հայրենիք։ Կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի լուսադեմին Եռաբլուր զինվորական պանթեոնում տվածս երդումը՝ հանուն պատմական արդարության, համազգային միասնության, արժանապատվության վերականգնման, քանզի չկա Հայաստան առանց Արցախ և չկա Արցախ առանց Հայաստան։ Հավերժական Հայաստան լինելու է»,- իր երդումն ընթերցելիս ասաց Կրպեյանը։
Մանրամասն՝ Yerevan.today տեսանյութում։
