Թոշակի համար փող չկա, Ալեն Սիմոնյանի նոր «պադավատի» համար՝ կա. Արեգնազ Մանուկյան
Քանի որ Ալեն Սիմոնյանը դեռ բազմաթիվ առիթներ կունենա ելույթի համար, պահանջում եմ, որպեսզի նա հանրությանը բացատրություն ներկայացնի, թե ինչ բարոյական իրավունքով է մեր երկրի այս վիճակում պետական փողերով, բյուջեի հաշվին մոտ 200 հազար դոլարանոց BMW պադավատ ձեռք բերում, և դա անում նույն օրը, երբ կառավարությունը մերժում է «Հայաստան» դաշինքի առաջարկը՝ բարձրացնել կենսաթոշակները: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
Նա նշեց հետևյալը․ «Կառավարությունը մերժում է թոշակի բարձրացումը՝ պատճառաբանելով, որ փող չկա: Թոշակի համար փող չկա, բայց Ալեն Սիմոնյանի նոր պադավատի համար, փաստորեն, կա: Դե ինչ, եկեք շնորհավորենք հպարտ քաղաքացիներին պադավատապետության դեմ պայքարում հերթական հաղթանակը տանելու կապակցությամբ»:
