Իշխանությունը խուսափում է հրապարակային դարձել, այն ինչ տեղի է ունենում ժողովրդի թիկունքում․ Սեյրան Օհանյան
Իշխանությունը խուսափում է հրապարակային դարձել, այն ինչ տեղի է ունենում ժողովրդի թիկունքում և այն, ինչը ժողովրդին հաշվետու լինելու խոստմանը և հակառակը՝ «ինչ ուզում, այն էլ բանակցում ենք», պարտություն և կապիտուլյացիոն հայտարարություն, պատերազմը կանգնեցնելուց հետո զորքի բանավոր ետքաշում, ռազմավարական բարձրունքների հանձնման շարունակական տրամաբանության մեջ է։ Այս մասին այսօր ԱԺ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Պայմանավորվածությունների մասին իմանում ենք կատարված փաստերից հետո։ Պարտությունից հետո հաղթանակած կողմը պարտված կողմի թե՛ անձերի, թե՛ իշխանության վրա արտաքին ճնշումները սաստկացում է՝ այն, ինչ մենք տեսանք նախօրին Ալիևի կողմից «Զանգեզուրի միջանցքի»հետ կապված հարցադրմամաբ։
Պահանջում ենք գնահատական՝ թուրք-ադրբեջանական ագրեսիային, պահանջում՝ բոլոր պայմանավորվածությունները կատարել Հայաստանում գործող օրենսդրական ընթացակարգերի համաձայն, սահմանազատման և սահմանագծման հարցում չկատարել քայլեր, որոնք կվնասեն Արցախին, բանակը արագ վերականգնել, սահամանները ամրապնդել, բարելավել, կատարելագործել ռազմական գործընկերների հետ մեր հարաբերությունները»,- նկատեց Սարոյանը։
