«Հայաստան»-ը նախատեսում է ռազմագերիների հարցով շտապ քննարկումներ նախաձեռնել
ԱԺ «Հայաստան» խմբակցությունն ընթացիկ քառօրյայի շրջանակում նախատեսում է շտապ քննարկումներ նախաձեռնել ռազմագերիների հարցի վերաբերյալ։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նախաձեռնողները պահանջեցին կառավարության ղեկավարի, ուժային գերատեսչությունների ներկայացուցիչների և արտաքին գործերի նախարարության ղեկավարի մասնակցությունը։ Նշված պաշտոնյաները, ընդդիմադիրների կարծիքով, ուղղակի պատասխանատվություն են կրում գերիների ճակատագրի համար, ուստի նրանց մասնակցությունը եւ հանրության լայն շերտերին իրավիճակը ներկայացնելը պարտադիր են։
