Haqqin.az-ի էջերից Նիկոլ Փաշինյանի նկարը չի իջնում․ Արեգնազ Մանուկյան
Տեղյա՞կ եք, թե ադրբեջանական ԶԼՄ-ների գլխավոր հերոսն ամենօրյա ռեժիմով ով է․ ձեր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Այսպիսի հարց հնչեցրեց Աժ ամբիոնից «Հայաստան» խմբակցությնա պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ դիմելով իշխանական պատգամավորներին։
Նա, մասնավորապես, նշեց․
«Haqqin.az-ի էջերից Նիկոլ Փաշինյանի նկարը չի իջնում»։
Այնուհետ, պատգամավորն անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նշելով․
«Մի ժամանակ Ալեն Սիմոնյանը, նրա առաջնորդը խոսում էին պաշտոնյաների հաջողված բիզնեսների մասին ու հայտարարում, որ պետական միոցներ են յուրացնում, տենդերներ հաղթում, թալամու են, դրա համար էլ հարստանում են։ Այս երեք տարիների ընթացքում որևէ կոռուպցիոն դեպք չեք բացահայտել, ինչը նշանակում է, որ կա՛մ նապկինում ստել եք կոռուպցիայի թեմայով՝ փորձելով «աչոկներ», կա՛մ չեք ստել, պարզապես հիմա նույնը դուք եք անում։ Ի դեպ, իշխանափոխությունից հետո լավացել են Ալեն Սիմոնյանի ունրա մերձավորների գործերը։ Եղբայրը 2020-ի հուլիսին տնօրեն է դարձել «Եվրոասֆալտ» ընկերությունում, դրանից հետո այդ ընկերությունը երջանիկ պատահականաությամբ սկսել է տենդերներ շահել ու պետբյուջեի հաշվին հարստանալ։ Հետաքրքիր է, թե ինչո՞վ է պայմանավորված այդ երջանիկ պատահականությունը։ Ալեն Սիմոնյանի մոտ փայլուն ստացվում է միայն տենդերներ շահելը, պետբյուջիե հաշվին հարստանալը»։
