Կարմիրբերետավորներն ԱԺ–ի մոտից բերման են ենթարկել կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանին
Քիչ առաջ կարմիրբերետավորները Ազգային ժողովի դիմացից բերման ենթարկեցին ԱԺ–ում իշխանական պատգամավորների կողմից ընդդիմադիր պատգամավորների օգնականներին ծեծի ենթարկելու դեմ բողոքող քաղաքացիներից մեկին՝ ՀՅԴ անդամ, կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանին, որը ոստիկաններին անվանեց․ «Նիկոլի ստրուկներ»:
