Իմ երեխեն մինչև վերջ կռվել է, դու ո՞վ ես այ դասալիք, որ իմ երեխուն ասես դասալիք. Անհետ կորածի հարազատ (տեսանյութ)
Կառավարության դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում անհետ կորած և գերի զինծառայողների հարազատները՝ իրենց դժգոհությունն արտահայտելով գերիների վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արած հայտարարությունների առնչությամբ:
«Հարց չկա՝ բերեք երեխեքին, գործը քննեք, տես՝ եթե էդ երեխեն իրոք դասալիք ա, զենքն ինքնակապ քցել, վախեցել, փախել ու հանձնվել ա, դատի: Բայց եթե պարզվի, որ էդ երեխեն իր կամքով չի գերի ընկել, այլ տարել, քցել են գերի, որ էսօր իրենց մութ ու կեղտոտ գործերն անեն գերիների հաշվին: Բեր իմ երեխուն, պարզվի՝ սխալ ա արել, հարց չկա՝ դատի, ոչ թե տարիուկես քթիցս բռնած էս դռնից էն դուռ տանես ու բերես, հետո էլ ասես՝ գերի չունե՞մ, էդ 300 հոգին ասեղ էի՞ն, որ կորան»,-ասաց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը:
