Գերիների հարազատները կառավարության մոտ փողոց են փակել․ 18+ (տեսանյութ)
Անհետ կորած և գերեվարված զինծառայողների արազատները հայտարարեցին՝ քանի որ ԱԺ նախագահը դեռ չի եկել, իրենք որոշել են կառավարության շենքի հարակից փողոցները փակել: Երբ հավաքվածները փակեցին Տիգրան Մեծի պողոտայի հարակից հատվածը, ոստիկանները հորդորեցին նրանց դուրս գալ երթևեկելի հատվածից՝ նշելով, որ փողոց փակելու իրավունք չունեն, հարազատներն էլ, ի պատասխան, բերելով 2018թ. ապրիլ-մայիս ամիսների ժողովրդական շարժման ժամանակ փողոցներ փակելը, պնդեցին, որ իրենք էլ, հատկապես՝ իրենց երեխաների ճակատագիրը պարզելու հարցով, նույնպես կարող են փողոց փակել:
Ոստիկանները այդ հատվածից դուրս բերեցին բողոքի ակցիա իրականացնողներին, որոնք այժմ փակել են արդեն Տիգրան Մեծի պողոտա-Ամիրյան փողոց հատվածը:
