Սա դեռ մի փոքր մասն է այն քայլերի, որոնք բերեցին պատերազմի. Արա Վարդանյան
Ի պատասխան Ագնեսա Խամոյանի հարցին, նիկոլը ասեց հետևյալը` Գրեք այն քայլերն, որը դուք կիրականացնեիք, որպեսզի պատերազմ չլիներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը։
«Թույլ տվեք ես ներկայացնեմ իմ արձագանքն այս հնչեցրած հերթական ապուշությանը։
Չկան քայլեր, որոնք հնարավորություն կտային խուսափել պատերազմից։ Այո, չկան։ Ի հակադրություն դրան, կան քայլեր, որոնք բերեցին պատերազմի։ Միանշանակ պնդում եմ, որ եթե նիկոլի փոխարեն Հայաստանի Հանրապետության Վարչապետ նշանակվեր իմ բնակարանում տեղադրված ու ԱԱԾ-ի կողմից հոշոտված պահարանը` պատերազմ չէր լինի։ Միայն նիկոլը կարող էր իրականացնել քայլերի այնպիսի շարան, որը բերեց մեզ պատերազմի։ Այսինքն որևէ բան չանելու դեպքում պատերազմն ուղղակի բացառված էր։
Ահա այդ քայլերի մի մասը`
1. Վերելակում ալիևի հետ պայմանավորվել ես չկրակել, ինչի արդյուքում հնարավորություն ես ստեղծել թշնամուն սահմանի ողջ երկայնքով ամրապնդել իր դիրքերը և իրականացնել աննախադեպ ինժեներական աշխատանքներ,
2. Հօդս ես ցնդեցրել Սանկտ-Պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածությունները, որոնք թույլ էին տալու ողջ սահմանով տեղադրել հատուկ սարքեր, որոնք կֆիքսեին, թե ով է խախտում հրադադարը,
3. Նպատակաուղղված փչացրել ես Հայաստանի հարաբերությունները իր ռազմավարալան գործընկերների հետ` Ռուսաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության,
4. Սկսել ես հերոսների վարկաբեկման գործընթացը,
5. Քեզ գժի տեղ ես դրել բանակցություններում,
6. Խոստացել ես իրականացնել որոշ քայլեր ու հետո հետ ես կանգնել խոստումիցդ,
7. Համանախագահների մեջքի հետևում ուղղակի բանակցել ես թշնամու հետ,
8. Կազմաքանդել ես բանակը` մարտական ուղղիով անցած մարդկանց փոխարինելով անփորձներով։
Սա դեռ մի փոքր մասն է այն քայլերի, որոնք բերեցին պատերազմի։
Դու միևանույնն ա երազելու ես, որ դատվես, քանզի դա լինելու է քո ողջ մնալու միակ տարբերակը...»,- գրել է Վարդանյանը։
